Բզկտել են կովասպան մահմեդականին 


Ի˜նչ իմանար մուսուլմանը, թե ինչ ասել է` սուրբ կենդանի: Գազազած ամբոխը «բացատրել» է նրան, սակայն վերջինիս կյանքի գնով:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Նյու-Դելիից ոչ հեռու` Դադրիու քաղաքում: Տեղաբնակ հնդիկները կասկածել են, թե մուսուլման դարբին Մուհամեդ Ակխլաքը և նրա ընտանիքի անդամները գաղտնի կերպով սնվում են տավարի մսով: Եվ ամբոխը ներխուժել է նրա տուն ու ծեծելով` մահվան դուռը հասցրել տանտիրոջը: Մուհամեդի որդին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դուստրը փրկվել է պատահաբար:

«Ատամն ընդ ատամ» սկզբունքով մահմեդական համայնքն էլ որոշել է վրեժխնդիր լինել: Բախումը մեծ դժվարությամբ դադարեցրել են ոստիկանները` ձերբակալելով երեսուն մասնակիցների (տեղեկացրել է uznΖyvse.ru-ն): Հիշեցնենք, որ ինդուիզմ ուսմունքը կովը համարում է սուրբ կենդանի, որին սպանելը (մորթել բառն իսկ նրանց համար վիրավորանք է) արգելված է Հնդկաստանի տարածքների մեծ մասում: Սա հայտնի փաստ է, սակայն տարօրինակ է, որ կովերի մորթ արգելող երկրում արգելված չէ դրա մսով սնվելը: