Իսկական տնազ 


Մնում է միայն հանգուցյալներին խաբել: Մոսկվայում այս մասին էլ են «մտածել»: Այնտեղ երևի շուտով կհայտնվի հուղարկավորման նոր ծառայություն` «վարձակա լությամբ դագաղ»:

ՌԴ մայրաքաղաքի ընկերություններից մեկն արդեն գրանցում է այդպիսի ծառայության իրավունք: Էն էլ ի˜նչ ծառայություն. հանգուցյալի հարազատներին առաջարկվելու է մեկ կամ մի քանի օրով վարձակալել «լավ տեսքով» դագաղ` հրաժեշտի համար: Իսկ ննջեցյալը հողին կհանձնվի սովորական դագաղով: Այսինքն, հանգուցյալի հարազատներն իրենց ցավակցելու եկածների համար պիտի ցուցադրություն կազմակերպեն:

Հետաքրքիր է, նման աճպարարություն այլ մի երկրում նույնպես մոգոնել են: Համենայն դեպս Ռուսաստանում այդ ծառայությունը կսկսի գործել այս տարեվերջին (տեղեկացրել է «Մոսկվա 24» հեռուստաալիքը): Վարձակալության մեկ օրվա գինն էլ կարժենա 500-7000 ռուբլի: 500` այսինքն ավելի համեստ, 7000` այսինքն ավելի կամ փոքր-ինչ համեստ: Մնում է հասկանալ, թե ինչ են խնայելու մեռելատերերը, եթե 2 դագաղի համար պիտի վճարեն…