Կյանքի ամենաերջանիկ տարիները 


Ամենից շատ մարդիկ իրենց կյանքով գոհանում են վաղ երիտասարդության և խորը ծերության տարիներին: Ավստրալիացի Նոր Հարավային Ռելսի համալսարանի դոկտոր Իոանա Ռամիայի հետազոտությունը հենց սա է փաստում:

Ըստ նրա ուսումնասիրությունների` մարդկանց երջանկության զգացողությունը առավել բարձր է լինում 15-24 տարեկանում: Այդուհետ այդ ցուցանիշը նվազում է մինչև 40 տարեկանը (հաղորդել է DΖily Msil-ը):

Փաստորեն 24-ից հետո հոգսերը խանգարում են մարդկանց, դժվարացնում կյանքը: Հավանաբար 40 տարեկանից հետո մարդիկ կամ հարմարվում են այդ դժվարութ յուններին, կամ կարողանում են հաղթահարել դրանք. դոկտոր Ռամիան ոչինչ չի ասում 40-65 տարեկանների մասին, բայց ընդգծում է, որ 65-ից հետո վերստին մեծանում է գոհունակությունը` մինչև 75-80 տարեկան:

Գիտնականը մանրամասնում է, որ կյանքից բավականություն ստանալու վրա ազդում են ֆինանսական հոգսերը, առաջնեկի ծնունդը` մինչև նրա դպրոցական հասակը: Կյանքի միջնամասում մարդու համար ամենակարևորը աշխատանքն է և փող ունենալը: Ահա թե ինչն է նսեմացնում երջանկությունը` փողը, որի «երգած» ոչ մի ռոմանս երջանկություն չի պարգևում: