Առաջարկում են Լենինի մարմինը Հռոմ տեղափոխել


Իտալիայում բուռն բանավեճերի թեմա է դարձել Լենինի մարմինը Հռոմ տեղափոխելու հավանականության մասին տեղի կոմկուսի առաջնորդ Օլիվերո Դիլիբերտոյի հայտարարությունը` եթե, իհարկե, Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացնի: - Մենք կարող ենք Լենինի մարմինը Հռոմ տեղափոխել, եթե հետխորհրդային Ռուսաստանը որոշի,- հայտարարել է Հոկտեմբերյան հեղափոխության 90-ամյակի առթիվ վերջերս Մոսկվայում ՌԴ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովին հյուրընկալված իտալացի N 1 կոմկուսը: «Ազգային դաշինք» կուսակցության խորհրդարանական անդամներից մեկը, որն ընդգրկված է աջ-կենտրոնամետ ընդդիմադիր բլոկում, նշել է. - Այդ առաջարկը մենք կընդունենք մեկ պայմանով միայն` եթե դրա փոխարեն Ռուսաստանը մեզանից ընդունի Դիլիբերտոյին: Ուրիշ տարբերակներ չենք քննարկում: - Լենինի մարմինը սենատո՞ւմ. գերազանց ընկերակցություն կլինի,- հեգնել է աջակողմյան «Հույսի լիգա» կուսակցության անդամ, սենատոր Էտտորե Պիրովանոն` ակնարկելով իր գործընկերների մեծամասնության ծեր լինելը: - Ակնհայտ է, որ Լենինը մինչև հիմա էլ, մեռած լինելով հանդերձ, սարսափ է ազդում: Ընդամենը մեկ կատակն էլ բավական է` սյուրռեալիստական անպարկեշտ բանավեճեր սկսելու` չեղած բաների մասին: Լենինի մարմինը տեղափոխելու խնդիրը կարող են լուծել միայն Ռուսաստանում,- ասել է Դիլիբերտոն: