Սուպերբուս Wubbo 


 

- Օ˜,- կզարմանան կամ կհիանան շքեղ մեքենաների սիրահարները:- Սա նորաձև լիմուզին է:

Բոլորովի´ն: Սա ընդամենը միջքաղաքային ավտոբուս է: Ավտոբուսը` ավտոբուս, բայց այն 16 դուռ ունի և 23 հարմարավետ նստելատեղ: Ու երթևեկում է Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայի և Աբու-Դաբիի միջև վերջերս կառուցված հատուկ ուղեգոտիով:

Այս սուպերբուսն ուղևորներին կտեղափոխի ինչպես ասում են` քամու պես` զարգացնելով մինչև 250 կմ/ժամ արագություն:

Բազմաթիվ այլ առավելություններից բացի, սրա շարժիչն էլեկտրական է: Ասել է թե` իր շքեղության վայել` այն նաև չի վտանգում շրջակա միջավայրը և մթնոլորտը չի աղտոտում վնասակար արտանետումներով: