Համեղ պատիժ 


 

Ճանապարհային պատահարների մեղավոր վարորդների համար ամերիկյան օրենքը նաև հավելյալ պատիժ է նախատեսում: Այն էլ` ի˜նչ ինքնատիպ պատիժներ: Մենք արդեն պատմել ենք դրանցից մեկի մասին. կարգազանց կինը «Ես ապուշ եմ» մակագրությամբ ցուցանակով մի քանի օր պետք է կանգներ փողոցում: Նույնքան անսովոր մեկ այլ պատժի էլ օրերս ուրիշ կարգազանցի են ենթարկել:

46 տարեկան օհայոցի Վալերիա Ռոջերսը Գոհաբանության օրը պետք է կերակրի ծառայության մեջ չգտնվող ոստիկաններին (հաղորդել է ClevelΖnd.coΗ կայքը):

Վալերիան ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է այն պահին, երբ վազորդները մարաթոնի էին ելել ավտոմոբիլային մայրուղում: Երթևեկությունը կարգավորող ոստիկանը պահանջել է կանգ առնել: Կինը խուճապի է մատնվել, կանգ չի առել և անհաջող շրջադարձ կատարելիս` մեքենայով հարվածել է կարգի պահապանին:

Ռոջերսն ընդունել է իր մեղքը, դատարանն էլ նրան 1 տարի պայմանական ազատազրկման է դատապարտել: Բայց դա բոլորը չէ: Վալերիա Ռոջերսին հանձնարարվել է Գոհաբանության օրը, որն այս տարի կնշվի նոյեմբերի 22-ին, ճաշ պատրաստել և հյուրասիրել այն ոստիկաններին, ովքեր տոնական այդ օրը չեն աշխատելու:

Ավանդաբար` այդ հանդիսության գլխավոր ուտեստներն են լցոնված հնդուհավը և դդմով կարկանդակը: