Պաշտոնական լրահոս


Համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ ԼՂՀ ղեկավարությանն ու արցախցիներին հղված` ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն շնորհավորական ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման գործում: Անկախության հռչակման առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին: Դա բազմիցս ապացուցվել է ազատ եւ արդար ընտրություններով: Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն շարունակեց կամքի ազատ արտահայտման բարի ավանդույթը, այլեւ հնարավորություն ընձեռեց ամրագրել ժողովրդավարության կանոնները երկրի հիմնական օրենքում: Շնորհավորելով ողջ հայությանը Արցախում կայացած հանրաքվեի կապակցությամբ` մաղթում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բարօրություն, խաղաղություն եւ կայուն զարգացում»: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կարճատև հանդիպում ունեցավ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ, որը Հունաստան-Հայաստան տարանցիկ չվերթով Աֆղանստան էր մեկնում հունական խաղաղարար ստորաբաժանման զինծառայող ների հետ հանդիպման նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձան հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանապետ, 30-րդ Շերիֆ Լիրոյ Բակային: Հանդիպմանը մասնակցում էին շերիֆի հատուկ օգնական Թևան Առուստամյանը և իրավական հարցերով շերիֆի օգնական Մայքլ Յամակին: Սերժ Սարգսյանը և Շերիֆ Բական քննարկեցին հարցեր, որոնք կբարելավեն Լոս Անջելեսի ուստիկանության և Հայաստանի իրվապահ մարմիների միջև համագործակցությունը ընդեմ քրեական աշխարհի: Շերիֆ Բական ասաց, որ ինքը խորապես հավատում է փորձի փոխանցմանը: Ամբողջ իր կարիերայի ընթացքում նա իր առաջնորդական և ղեկավարման փորձը փոխանցել է հազարավոր փոխշերիֆների և ոստիկանության սպաների: Շերիֆ Բական, որը ղեկավարում է Լոս Անջելեսի ոստիկանությունը, որտեղ բնակվում է աշխարհի ամենամեծ Հայ համայնքներից մեկը հանդիպելու է Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների հետ: Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ,