ԵՐԿՐԱՊԱՀԸ` ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ


Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները և իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի: Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ ԵԿՄ 7-րդ համագումարը, ինչպես երկրապահներն են փաստում` չորրորդ անգամ արդեն անցկացվում է առանց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ներկայության, բայց նրա հզոր ոգու բարեմաղթությամբ: Անդրանիկ Մարգարյան ՀՀ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ - Շնորհավորում եմ բոլորին` Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարի առիթով և երկրապահներին մաղթում միշտ լինել Հայրենիքի պաշտպանության առաջամարտիկներ: Ես խոնարհվում եմ Սպարապետի և բոլոր զոհվածների հիշատակի առջև և հավատում, որ երկրապահները շարունակելու են մեր բանակի և պետության հզորացման գործում ներդնել իրենց լուման: Երկրապահ կամավորականը միշտ էլ եղել է հայոց բանակի և պետականության ակունքներում ու այսօր էլ մնում է իբրև հայրենասիրության ամենավառ օրինակ, ով կարող է կանգնել երիտասարդ զինվորի կողքին և իր մարտական փորձը հաղորդել նրան: Մատաղ սերնդի դաստիարակության գործում ևս մեծ և ուսանելի է նրա դերը: 1988-ի ֆիդայական շարժումը ապացուցեց, որ հայ ժողովուրդը վաստակել է գոյատևելու և հարատևելու իրավունքը: Ապացուցեց, որ, Աստված ոչ արասցե, նոր վտանգի դեպքում մեր հավաքական ուժով կարող ենք դիմագրավել ցանկացած արհավիրքի: ՀՀ կառավարությունը մշտապես կանգնած է եղել երկրապահի կողքին, լուծել նրա խնդիրները, և հնարավորինս օգտակար եղել նրան: Վստահ եմ, որ այսուհետ ևս, համատեղ ուժերով արժանապատվորեն կշարունակենք լուծել մեր առջև դրված խնդիրները: ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. գեներալ-լեյտենանտ - Անկախությունը մեծ արժեք է, որի համար մեր ժողովուրդը երկար է պայքարել: ԵԿՄ-ն ստեղծվել է պետականություն կառուցելու և այն պահպանելու մտայնությամբ: Բոլորիս անունից, կենդանի մնացածներիս անունից, գլուխ եմ խոնարհում մեր զոհված ընկերների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների առջև: Պետք է փաստեմ, որ ես միշտ եղել և մնում եմ երկրապահների հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գաղափարների շարունակողը, և մեր աշխատանքները ծրագրվում են այդ սկզբունքով: Մեր կողքին ապրում և իրենց հայրերի օրինակով դաստիարակվում են երիտասարդներ, ովքեր իրենց հայրերի գործի արժանի շարունակողներն են: Երկրապահ, ասել է երկիր պահող, երկիր սիրող, երկիր շենացնող, և յուրաքանչյուր հայի խորթ չէ այդ գաղափարը: Եվ պատահական չէ, որ մեր համագումարը համընկավ Արցախի Սահմանադրության հետ: Այդ առիթով ևս շնորհավորում եմ արցախահայ մեր հայրենակիցներին: Մենք պետք է միասնական լինենք, և ազգովի համախմբվենք միևնույն գաղափարի ու արժեքների շուրջ: Երկրին միասնաբար օգտակար լինելու գաղափարն է, որ համախմբում է աշխարհասփյուռ հայությանը: Մեր միասնականության մեջ է մեր հաջողությունների գրավականը, մեր ուժը, մեր ոգու հզորությունը: Լինե°նք միասնական և նորանոր հաղթանակներ ու նորանոր ձեռքբերումներ կամրագրենք... Սեյրան ՕՀԱՆՅԱՆ. գեներալ-լեյտենանտ, ԼՂ պաշտպանության նախարար - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի և Պաշտպանության բանակի անունից ջերմորեն ողջունում եմ համագումարի մասնակիցներին: Ղարաբաղյան ժողովրդի ազատատենչ ոգին այն մեծագույն արժեքն է, որ յուրաքանչյուրս ամենաթանկն ենք գնահատում: Եվ եթե չլիներ մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությունը, այդ ոգին թերևս այդքան հաղթանակներ չէր արձանագրի: Լեռնային Ղարաբաղի ամենահեռավոր անկյունում անգամ լավ են ճանաչում երկրապահ-կամավորականին և իրենց երախտիքի խոսքն են հղում: Մեզ համար պատիվ է, որ ԵԿՄ-ի համագումարը համընկնում է Արցախի Սահմանադրությանը, որը ևս մի առհավատչյա է մեր միասնության: Մեր ժողովրդի անունից շնորհակալական խոսքս եմ ուղղում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել այս գոյապայքարին: Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ. գեներալ-մայոր - Մենք երկրապահ ու կամավոր ենք, Հայաստան: Մենք զորավար և զինվոր ենք, Հայաստան: Հարգելի° երկրապահներ, սիրելի Վազգեն, անուրանալի և մեծ է գործը ձեր: Դժվարին պահին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, դուք կանգնեցիք նրա կողքին և կյանքի ու արյան գնով պաշտպանեցիք այն: Ժամանակն է, որ պետությունը օրենսդրության սահմաններում կարգավորի երկրապահ-կամավորականի խնդիրները: Որ մեր զոհվածների մայրերն ու կանայք ապահովվեն սպային հատկացվող մինիմալ աշխատավարձով գոնե: Որ սոցիալ-կենցաղային հոգսերի մեջ, գործատուների մոտ նրանք չկորցնեն արժանապատիվ կենսակերպը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հայրենասիրության գաղափարի ջատագովներն են, և գլուխ եմ խոնարհում զոհվածների թանկ հիշատակի առջև: Արամ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ - Ես ձեզ կարոտել եմ... նաև` Վազգենի փոխարեն: Եղբորս` Վազգեն Սարգսյանի քաղաքական ու քաղաքացիական պատգամն ու հորդորը, հավատամքը մեկն էր`«Մտածե°ք էս երկրի մասին: Մտածեք էս երկրի մասին, որովհետև մեր ժողովուրդը չի ապրում իր ժողովրդին արժանի կյանքով»: Վազգենի խոսքը հիշում ենք, միտքը` ոչ: Մտածեք էս երկրի մասին, որը եթե գործիք է ոմանց համար, գործիք է սոսկ, մեզ համար հայրենի օրրան է, մեր պապերի շիրիմների հանգրվան: Մտածեք էս երկրի մասին, տղերք...: Աշոտ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Հադրութի տարածք - Սիրելի երկրապահներ, Հադրութի ժողովրդի կողմից սիրված գեներալ: Մենք հարգում ենք Ձեզ և գնահատում Ձեր հայրենասի րական ոգին: Եվ պատահական չէ, որ Արցախի ժողովուրդը հենց ձեր համագումարի օրն է ունենալու իր Սահմանադրությունը: Դա ևս մի երաշխիք է մեր միասնականության: Սանասար ԳՅՈՒՐՋՅԱՆ. Մարտակերտի տարածք - Մարտակերտի պատվավոր քաղաքացի Մանվել Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ԵԿՄ-ի 7-րդ համագումարի առիթով և մեր տղաների անունից հավատացնում, որ խաղաղ օրերում մեծ հպարտությամբ իրենց տունն ենք կառուցում և իրենց զավակների լուսավոր ապագան: ԵԿՄ 7-րդ համագումարի նախօրեին լույս տեսավ ԵԿՄ վարչության «Երկրապահ» ամսագրի երրորդ համարը և 2007 պատկերազարդ օրացույցը` Վազգեն Սարգսյանի նկարներով ու նրա խոսքերից խորհրդանշական հատվածներով: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Փրկօղակ գիտության համար Նորանկախ Հայաստանի անցումային տարիներին առանձին ոլորտներ իրենց շառավղից դուրս սայթաքեցին. այդ թվում և գիտությունը, որով այնքան հպարտանում էինք: Գիտական շատ հաստատություններ, իրենց բուն խնդիրները թողած, սկսեցին զբաղվել միանգամայն այլ հարցերով: Բոլորի առջև ծառացած գոյատևման խնդիրն, անշուշտ, խոչընդոտում էր գիտության զարգացմանը: Դեռևս 1999 թվականից գիտության բարեփոխումների հայեցակարգը մշակելու պետության բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ երկրի ներքին և արտաքին անբարենպաստ իրավիճակները դրանք մոռացության մատնեցին: Անգամ 2000-ին «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում ձևակերպված գիտության զարգացման հայեցակարգը չկարողացավ սայլը տեղից շարժել: Սակայն էլ ո՞ւմ, եթե ոչ գիտնականներին, հայտնի է, որ գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակմանը և արդյունավետ իրականացմանը խոչընդոտում է պետական կառավարման միասնական համակարգի բացակայությունը, գիտական կազմակեր պությունների գերատեսչական տարանջատվածությունը (ակադեմիական, բուհական, ճյուղային): Գիտության ոլորտից որակյալ կադրերի արտահոսքը ընկալվում է «սառնասրտորեն»: Հատուկ պաշտպանված չէ գիտնականի հեղինակային իրավունքը, անտեսված են գիտական արդյունքի ապրանքայնացումն ու արտերկրում դրա իրացման հարցերը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը. հիմնական պատճառներից են համարվում պետբյուջեից ֆինանսավորման չնչին ծավալները (ՀՆԱ-ի մոտավորապես 0,3 տոկոսը) և ցածր արդյունա վետությունը: Եվ ահա, բացթողումների այս տխուր պատկերը պետությանը մղեց մտածել վաղվա մասին: ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է գիտության ոլորտի բարեփոխումների ռազմավարություն: Այն իրականացնելու համար ստեղծվել է հայեցակարգ, որի դրույթներից առաջինը գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ստեղծումն է: Գիտական ասպարեզի բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ավելացնել ՀՆԱ-ի գիտության մասնաբաժինը, որը 2010 թ. կկազմի 1 տոկոս, իսկ 2015-ին` 2 տոկոս: Սակայն հատկացումները կուղղվեն ոչ թե գիտնականների աշխատավարձերի բարձրացմանը, այլ բարձր տեխնոլոգիաների ձեռքբերմանը, ներքին ռեսուրսների զարգացմանը: Հայ գիտնականների համոզմամբ` թե° սոցիալական և թե գործելապայ մանների առումով այսօր գիտնականի վիճակը Հայաստանում իրոք բարվոք չէ: Պարզվում է` պետբյուջեից տրամադրվող միջոցները բավարար չեն, և ֆինանսավորման համար արտասահմանյան կառույցներին դիմելու խնդիր կա: Այնինչ հայեցակարգի դրույթները այսքանով չեն սահմանափակվում: Անհրաժեշտ է նաև բարձրացնել գիտական հաստատությունների գործունեության արդյունավետությունը, ապահովել գիտական ներուժի վերարտադրությունը, արդիականացնել նյութատեխնիկական բազան, ստեղծել գիտության ոլորտի գիտական անկախ փորձաքննության արդյունավետ համակարգ, հստակեցնել գիտության գերակա ուղղությունները, ապահովել գիտության և կրթության ինտեգրումը և գիտական արտադրանքի համար ապահովել արտաքին և ներքին շուկա: Բարեփոխումների հայեցակարգային դրույթներն, ինչ խոսք, լավատեսություն են ներշնչում, եթե, իհարկե, դրանց համար նախատեսված ֆինանսները ճանապարհին չփոշիանան, ու նաև գիտական կադրերի երիտասարդացման գործընթացը չդառնա դպրոցի օպտիմալացման կրկնությունը: Իսկ թե պետությունը ինչ պայմաններով կփորձի վերադարձնել երկիրը հարկադրաբար լքած գիտնականներին, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, առաջիկա 10 օրվա ընթացքում հայեցակարգը վերջնական տեսքի կբերվի, որից հետո միջգերատեսչական հանձնաժողովն այն կներկայացնի Կառավարության քննարկմանը, իսկ Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կսկսվի բարեփոխում ների գործընթացը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ