Բողոք-հայտարարություն


«Ընտրական համակարգեր կենտրոնի» տնօրինությանը, կազմակերպիչներին ու հովանավորներին, ՀՀ ԶԼՄ-ներին Մենք երկու անգամ արդեն մեր հրապարակային բողոքն ենք հայտնել «Ընտրական համակարգեր կենտրոնի» կողմից «www.persons.am» ծրագրով իրականացվող կամայական վերաբերմունքի առիթով: Առաջին անգամ, երբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կայքէջից հանվել էին ավելի քան 150 կարծիքներ (որը քիչ քանակությամբ, բայց կրկնվել է նաեւ հետագայում): Երկրորդ անգամ, երբ կայքէջի պատասխանատուների թողտվությամբ (մի քանի օր, ի հակառակ կայքի հայտարարված սկզբունք ների` չէին հանվել հայհոյանքները) ինչ-որ լամուկներ հայհոյանքներ էին տեղադրել Ա. Ավետիսյանի կայքէջում ու դրանով սադրել մտածված հայհոյախառը «բանավեճ»… Եվ հետո, իբր ուշքի գալով, մի քանի օր փակել էին կայքէջ մտնելու մեր եւ հայհոյանքներ տարածողների կապուղիները: Սա «կրակն ընկած» պատասխանատուների առաջին փորձն էր` գոնե որոշակի ժամանակահատված ՀԱՄ առաջնորդի օրեցօր աճող վարկանիշն ու «եռացող էջը» մեկուսացնելու գործում: Եվ ահա, կազմակերպիչները ավելի հեռուն գնացին` արդեն վերջնականապես փակելով Ա. Ավետիսյանի կայքէջը: Պատճառը նրանք չեն հայտնում, քանի որ ինչպես գրավոր փաստում են, սա իրենց կայքն է, եւ իրենք բացատրություններ չեն տալիս (՞)… Իսկ ամեն բան էլի սկսվեց հայհոյանքի սադրումով, որին պատասխանեցին մեր համախոհները: Մեր ներկայացուցիչները հիշյալ կենտրոնի գրասենյակում բացատրություններ պահանջեցին եւ այնտեղ հավաստեցին, որ ամեն ինչ անում են, որպեսզի մաքրեն հայհոյանքները, պարզապես ժամանակի խնդիր է, գործում է սահմանված կարգ: Իսկ մեկ ժամ չանցած զանգահարեցին ՀԱՄ գրասենյակ եւ հայտնեցին, որ ինչ-որ խորհրդի որոշումով փակում են կայքէջը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Ա. Ավետիսյանի վարկանիշը ամենաբարձրն էր կուսակցական գործիչների շարքում, իսկ «բոլոր»-ը բաժնում նա 4-րդ տեղում էր: Կարծիքների քանակով կարճ ժամանակահատվածում ՀԱՄ առաջնորդը կուսակցականների մեջ 2-րդն էր, իսկ «բոլորը» բաժնում, ավելի քան 800 «persons»-ների շարքում, 5-րդն էր` ավելի քան 1680 կարծիքով: Ահա, թե ինչը չկարողացան հանդուրժել արեւմտյան «գրանտային» փողերով սնվող խամաճիկները, որոնց տերերին հաստատապես դուր չէր եկել այս իրավիճակը եւ առանց բացատրության` այսինքն ժողովրդավարորեն փակեցին մի էջ, որն ամենաաշխույժն էր ամբողջ համակարգում: Դժվար չէ կռահել, որ հայ ազգայնականի ակամա քարոզը չի հանդուրժվելու ՈՄԱՆՑ կողմից, պարզապես նրանք չեն ակնկալել, որ դեպքերի նման` իրենց անհաճո զարգացումներ կլինեն: Սա ամենաթողության ցինիկ դրսեւորում է եւ մենք կարծում ենք, որ ոտնահարվել են կայքէջում գրանցված մեր շուրջ 1700 համախոհների իրավունքները եւ փորձ է արվել խաղալ ՀԱՄ առաջնորդի պատվի ու արժանապատվության հետ: Մենք պահում ենք բոլոր նյութերը, եւ եթե նշյալ կենտրոնը չվերանայի իր որոշումը, ապա մենք ստիպված կլինենք դիմելու դատաքննչական մարմիններին, պարզելու, թե ովքեր են այս անձինք եւ ինչ իրավունքով են խաղում մարդկանց արժանապատվութ յան հետ: Մենք կարծում ենք` հայհոյանքների սադրիչները նույն կազմակերպիչներն են: Հետաքրքիր մի դիտարկում էլ, կայքավարներն իրենց ցանկալի մարդկանց կայքէջից հանում են հայհոյանքները, սակայն, անցանկալիները ստիպված են հանդուրժել դրանք, իսկ հայհոյանքներից շատերը անձի համար վիրավորական են ու զարմանալի է, որ այդ մարդիկ չեն բողոքում կամ պատասխանում: Գուցե արդեն ձանձրացե՞լ են կամայականություններից: Մեկ այլ ծրագրով նույն կերպ վարվեցին նաեւ ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանի հետ` հանելով նրան «ՀՀ նախագահի թեկնածու ներ» բաժնից: Նա էլ հայտարարությամբ կասկածեց այս ծրագրի հեղինակների արդարությանը եւ նման ծրագրերի այսօրինակ գործելու նպատակահարմարությանը: Հ. Գ. _ Հետաքրքիր մի իրողությամբ է փակվել ՀԱՄ առաջնորդի կայքէջը. վերջին այցելուն` «Վրիժառու» անունով, գրել է (այդ պահին դեռ հայտնի չէր, որ էջը փակվելու է). «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում, իսկ արիները պատժում են, հետո են ներում, դա պարզապես ժամանակի խնդիր է, քանզի հայարիական հաղթարշավն անկասելի է…»: Հայ Արիական Միաբանության