Ձմեռ պապին` քաղաքական հանդերձով


Գաղտնիք չէ, որ ընտրական մարաթոնն ընդգրկում է տարատեսակ ու տարաբնույթ, այսպես կոչված, նախընտրական նվիրատվություն ներ: Եվ, ինչու չէ, կարելի է Ձմեռ պապի տոնական պարկը ևս շահարկել: Ահավասիկ, հնարամիտ ի մասնավորի` Օ՜Ե° կուսակցության ներկայացուցիչները տնետուն ընկած 1-12 տարեկան երեխաներին հրավիրում են տոնածառի հանդեսի: Ի գիտություն տոնակատարությանը մասնակցել չցանկացողների, հավելենք, որ տոմսերը նվերներով են: Իսկ թե հետո ինչ են պարտավորեցնելու նվեր ստացողների ու նաև Ծաղկաձորում հանգստանալու հնարավորությունից օգտվող երեխաների ծնողներին` կտեղեկանանք հենց իրենցից:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ