Ում դռանն է չոքել թքող ուղտը


Վերջերս ընդդիմադիր պատգամավորների բառապաշարում ավելացել է քարավանի կենդանուն բնորոշ մի նոր արտահայտություն: Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր պարտքն էր համարում հիշեցնել, թե իշխանավորները թքած ունեն ժողովրդի վրա: Իսկ ժողովրդի կարծիքով, դիմադիր, թե ընդդիմադիր, իր համար տարբերություն չկա, որովհետև երկուսն էլ փորձ են անում, իր անունից խոսելով, իր համակրանքին արժանանալ` հետո հենց իրեն խաբելու համար: Եվ դեռ ոմանց համար հարցերի հարց է մնում, թե ով ում վրա թքած ունի: Իհարկե, ժողովուրդն ավելի իմաստուն է, և թքած ունի, թե իր ձայները ո՞վ` քանիսո՞վ «կգնի»:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ