Օձաբարո վրեժխնդրություն


Երկու գյուղաբնակ հնդկաստանցի, հոգնելով պետական պաշտոնյաների ապօրինի գումարային պահանջներից, կաշառակերներին այցելել են թունավոր օձերով լեցուն պարկերով: Սողունները խուճապահար են արել երկրի հյուսիսային շրջանի հարկային տեսչության աշխատակիցներին: Ֆերմերները Ուտար¬Պրադեշ նահանգի հարկայինի մարդաշատ գրասենյակում հայտնվել են վաղ առավոտյան` 3 լի պարկերով, որոնցից շուրջ 40 տարբեր տեսակի օձեր են «շաղ տվել»: Ընդ որում` 4 մահաբեր կոբրաներ: Դժվար չէ պատկերացնել այնտեղ սկսված իրարանցումը: - Օձերն ամեն տեղ էին: Մարդիկ փորձում էին թաքնվել` որը աթոռներին, որը սեղանների վրա բարձրանալով: Բայց դրանք սողում էին նաև դրանց վրա: Մենք նույնիսկ օձերին սպանելու ոչինչ չունեինք,¬ պատմել է այս սարսափն ապրած ներկաներից մեկը: Բարեբախտաբար տուժողներ չեն եղել. ոստիկանությունը ժամանակին տեղ է հասել` օձորսների հետ: Ֆերմերներն աննկատ հեռացել էին դեպքի վայրից: Տեղի իշխանությունների կարծիքով` այդ մարդիկ այս ձևով իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ կաշառակերության, որը ծաղկում է շրջանի հարկային մարմիններում: Ֆերմերներին իրենց սեփականության փաստաթղթերն են պետք եղել, սակայն գրասենյակի աշխատակիցները մերժել են տրամադրել` ֆինանսական «պարգև» պահանջելով: Ի դեպ, օձերի քանակը` 40 հատ, պատահականություն չէ: 40¬ը խորհրդանշական թիվ է. մահվան 40¬րդ օրը ևս նշվում է: Հավանաբար հնդիկները իրենց «գործի» հաջողության համար նաև թվերի մոգական ուժով են փորձել կաշառակերներին բուժել ագահությունից: