Հեռատես «երկաթյա լեդին»


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թետչերը հաստատել է իր մահվան ծիսակարգի ծրագիրը: 86-ամյա տիկինը նախընտրել է հրաժարվել արարողության ժամանակ պետական մի շարք մեծարանքներից. դիցուք` ռազմական ինքնաթիռների պատվո թռիչքից և հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ քաղաքացիական հոգեհանգստից: Վերջին շրջանում Թետչերի առողջական վիճակի վատացում չի նկատվել, բայց նա որոշել է իր ձևով կազմակերպել նաև սեփական հրաժեշտը աշխարհին: Բարոնուհին ցանկություն է հայտնել, որպեսզի հանդիսավոր հրաժեշտի համար իր մարմինն ամփոփող դագաղը դրվի երկրի խորհրդարանի մեծ դահլիճում: Նաև` որ Սուրբ Պավելի մայր տաճարում նվագախմբի կատարմամբ հնչի Էդվարդ Էլգարի երաժշտությունը: «Երկաթյա լեդիի» կամոք` իր մարմինը պետք է ամփոփվի Չելսիի Արքայական հիվանդանոցի գերեզմանատանը` 2003 թ. վախճանված ամուսնու կողքին: Բրիտանական և համաշխարհային քաղաքականության լեգենդին հրաժեշտի արարողությանը պետք է մասնակցի Ելիզավետա 2¬րդը` թագավորական ընտանիքի ուղեկցութ յամբ: Իհարկե նաև` Թետչերի դարաշրջանի նշանավոր դեմքերը. նրանց թվում` ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ¬ի նախկին նախագահ Նենսի Ռեյգանը և այլք: Տարիներ առաջ մի շարք միկրոկաթվածներ տարած էքս-վարչապետուհին բժիշկների խորհրդով դադարել է մասնակցել հանրային միջոցառումներին և հեռացել քաղաքական ու հասարակական գործունեությունից: Նրա հուղարկավորության ծրագրավորումը քննարկվում է 2007 թվականից (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը):