Ճգնաժամը թագուհուն էլ չշրջանցեց


Մառախլապատ Աբիոնի միապետական անհատները ֆինանսական ծանր իրավիճակում են հայտնվել: Նրանք ստիպված են առնվազն կրկնակի չափով կրճատել իրենց ծախսերը: Թագավորական ընտանիքի հիմնական ծախսերը կապված են վերանորոգման աշխատանքների ու ծառայողների աշխատավարձերի հետ: Իսկ այդ ամենի համար գումարներ հատկացնում է պետությունը` բնականաբար հարկատուներից գանձվողների հաշվին: Դեռևս 2008¬ից կառավարությունը միջոցներ է ձեռնարկում` կրճատելու թագավորական բյուջեն: Իսկ մի քանի ամիս առաջ ընդունված օրինագծի պահանջով` Ելիզավետա 2¬րդը միջոցներ կստանա ոչ թե հարկատուների վճարումներից, այլ Crown Estate կազմակերպության եկամուտներից: Կազմակերպություն, որը կառավարում է թագավորական ունեցվածքը և վերահսկում բրիտանական մի շարք կալվածքներ: Թագուհուն հատկացված տարեկան 15 %¬ը կապահովի 30 միլիոն ֆունտ ստեռլինգ: Մինչդեռ 1991-2002 թթ. միապետական ընտանիքի հաշվին տարեկան կուտակվել է 77,3 միլիոն ֆունտ: Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլտոնի ծախսերի պատասխանատուն թագուհու որդին է` արքայազն Չառլզը: Վերջինս հոգալու է նաև իր կրտսեր որդու` Հարիի ապագա ընտանիքի ծախսերը: