Անասնապղծություն` օրենքով


Նույնիսկ ցածրահարգ պոռնկատներին այդ երևույթը վայել չի կարող համարվել: Բայց արի ու տես, որ ամերիկյան Սենատի ընդունած` ռազմական բյուջեի օրինագիծն արգելում է պատիժն անասնապղծության համար (հաղորդել է Associated Press¬ը): Պատիժն արգելում է` ասել է թե` օրինականացնում է անասնապղծության թույլատրելիությունը: Ուշադրութ յուն դարձնենք` անասնապղծություն ասվածը շատ լեզուներով ձևակերպվում է «սոդոմիա»: Ու թե դա ծագում է Աստծո պատժին արժանացած Սոդոմից, ուրեմն կարիք չկա դրա եղկելիությունն ապացուցելու ճիգեր գործադրել: Հիշեցնենք միայն, որ այլասերումից բացի դա ամենակարճ ճանապարհն է դեպի ՁԻԱՀ: Եվ` ոչ միայն: Մի խոսքով, քրիստոնյա երկրի սենատորները մտադիր են իրենց պետության պաշտպաններին սեռական հարաբերություններ արտոնել կենդանիների հետ: Դե, միասեռականութ յունն այնտեղ վաղուց է թույլատրված: Սենատի` Զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար, դեմոկրատ Կառլ Լևինը հայտարարել է, որ օրենքի` անասնապղծությունն արգելող հոդվածը փաստորեն ձևական է, որովհետև դեռևս 2003 թ. Գերագույն դատարանում այն դիտվել է որպես ներխուժում անձնական կյանք և չեղյալ է համարվել: Մեր ընթերցողը երևի հիշում է, որ այս տարվա սեպտեմբերից էլ ամերիկյան բանակում վերացվեց բացահայտ համասեռամոլների ծառայության արգելանքը: Դրանից առաջ էլ այդպիսի շեղում ունեցողները կարող էին ծառայել զինված ուժերում: Բայց «Մի հարցրու, մի ասա» սկզբունքով նրանց արգելվում էր բացահայտել իրենց սեռական հակումները: Տերը մի արասցե, որ արտասահմանյան այս մի բարքն էլ հանկարծ գայթակղի մեր օրենսդիրներին: Ընդգծենք, որ անասնապղծության օրինականացումը դատապարտում են ԱՄՆ¬ի պահպանողականները: Նրանք գտնում են, որ իրենց ձախարար տրամադրություններով` լիբերալները պարտաստվում են «օրինականացնել ցանկացած այլանդակություն` ինչին որ ձեռքները կհասնի» (տեղեկացրել է «Վեստի.ռու»¬ն):