Հա՞ որ...


Զավեշտալի նախաձեռնություններով է հանդես եկել ՀԱԿ¬ը` քաղխորհրդի վերջին նիստերից մեկում: Մի դեպքում` Կոնգրեսը որոշել է գնալ «Օրինաց երկրի» ճանապարհով` տարփողելով խնայբանկի ավանդների վերադարձման հարցը: Երևի մոռացել են կամ չեն կարևորում, որ ՕԵԿ¬ն իր այդ պոպուլիստական քայլով ժամանակին վարկաբեկվել է: Մյուս դեպքում` «Քաղխորհուրդը հանձնարարել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին` սեղմ ժամկետներում մշակել Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր»: Դե ինչ, առջևում ընտրություններ են, և մարդիկ ամեն հնարքի ու աճպարարության դիմում են` ընտրողի սիրտը շահած լինելու համար: Բայց իրականության ու զավեշտի սահմաններն այստեղ և առաջիկայում նույնպես հաճախ են հատվելու: Ամեն տարի, իհարկե, մի քանի հազար ավանդատու ստանում է իրեն հասանելիք փոխհատուցումը, իսկ ընդդիմադիր այս միավորում լավ գիտեն, որ առաջիկա տարիների բյուջեն ավելին վճարելու հնարավորություն չի ընձեռելու... Ինչ վերաբերում է Աղետի գոտուն, ապա նման հասկացություն վաղուց այլևս գոյություն չունի: Բացի այդ, սա այն թեման է, որից Լ. Տեր¬Պետրոսյանի թիմը հնարավորինս պետք է խուսափի: Այս տարածաշրջանը վաղուց մաքրվել է ավերակներից, իսկ անցյալի մասին ցանկացած հիշողություն, միևնույն է, ՀՀՇ¬ի օգտին չի խոսում: Նույնիսկ Հրանտ Բագրատյա նի վերջերս ներկայացրած «փրկչական» ծրագրի 100 կետերից և ոչ մեկում այս մասին որևէ հիշատակում չկա: Ակներև է սակայն, որ նախընտրական մրցավազքը շատերին է հավասարակշռությունից հանել: Թե´ ավանդների, թե´ աղետի գոտու մասին հայտարարությունները ՀԱԿ¬ը գյուտ արածի ոգևորությամբ է ներկայացնում: Ստացվում է, որ մեկ ու կես տասնամյակ առաջ իշխանությունից հեռացած ուժը երկրի այս և մյուս հիմնախնդիրներին ծանոթ չէ: Փաստորեն` ուշ, ուշացած, ուշացումով