Տարեմուտի միամիտ մտքեր


 

T Օձի տարում հանկարծ օձություն չանեք, թե չէ ժողովուրդը կնեղանա:

T Եթե ուզում ես համբերությանդ բաժակը շուտ չլցվի` համբերիր:

T Քաղցից կշտացել ենք:

T Ինքը լավ է, առողջությունն է վատ:

T Կոչ անելուց հետո պոչ խաղացրեց:

T Երբեմն լռելն ավելի դժվար է, քան` խոսելը:

T Սպասում ենք անսպասելի բաների:

T Նույն ծաղկից օձը թույն է քամում, մեղուն` մեղր, ծաղկավաճառը... փող:

T Պատվի համար պայքարեց, եղած պատիվն էլ կորցրեց:

T Հիմար մտքերն ավելի շուտ են իրականություն դառնում:

T Լեզուն իրեն չքաշեց, քաշվեց:

T Դատարկ տներով Հայաստանում 4 միլիոն

հայ է ապրում:

T Խղճի հանդեպ պարտավորություն վերցրեց, բայց միշտ վերանայում է:

T Գովեստից բացի նրա վրա ոչինչ չի ազդում:

T Ոչ միայն ցերեկն է սուտ խոսում, այլև` գիշերը:

T Եթե մարդը լույս չի տալիս, ի´նքը կարող է կամաց-կամաց մթնել:

T Չի համարձակվում ինքն իրեն ստուգել. հանկարծ ամեն ինչ ջրի երես կելնի:

T Մենք մտածելու ժամանակ չունենք, որովհետև ավելի կարևոր գործեր ունենք: