Աստղագուշակ


 

2013 թ

ԽՈՅԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Աստղերը հուշում ու պարտադրում են ժամանակ և ուշադրություն հատկացնել առողջական խնդիրներին: Անտարբերությունը կարող է ծանր հետևանքների հանգեցնել: Չէր խանգարի հենց այսօրվանից փոփոխություններ մտցնել հատկապես սնվելու ռեժիմում: Այս դեպքում Խոյերը մուտք կգործեն 2013` լիակատար «սպառազինությամբ»:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Աստղերը համառորեն հուշում են այս ոլորտում ևս լինել խիստ հետևողական: Այն Խոյերն, ովքեր կփայլեն իրենց աշխատասիրությամբ, նպատակասլա ցությամբ, պատասխանատվությամբ, ըստ արժանվույն կփոխհատուցվեն:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Անթույլատրելի է չեզոքությունը, պասիվությունը: Չի կարելի հուսալ, թե նյութական միջոցներն առանց ձեր ջանքերի կթափվեն առատության եղջյուրից: 2013-ին աստղերը խրախուսում ու հովանավորում են ակտիվ և գործունյա խոյերին:

ՑՈՒԼԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ջրային օձի տարին Ցուլերը ամենայն հավանականությամբ կսկսեն էներգիայի մեծ ծախսով, այնպես, որ ձմռան ավարտին գրեթե կսպառեն օրգանիզմի ռեսուրսները և տկարություն կզգան: Իսկ եթե այս հանգամանքներում նրանք անտարբեր կլինեն առողջական խնդիրների նկատմամբ, ի հայտ կգան առավել լուրջ խնդիրներ: Այս պարագայում խորհուրդը միայն մեկն է` Հոգատար եղեք ինքներդ ձեր նկատմամբ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Մեծ հաջողություններ են սպասվում հատկապես գործարար և ստեղծագործող Ցուլերին: Գործարար ոլորտում հավանաբար շատերը ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն և ավելի մեծ ճանաչում կվայելեն: Ցուլերը ճակատագրից բողոքելու առիթներ չեն ունենա, քանի որ այս կենդանակերպի ներկայացուցիչների համար աստղերը կանխատեսում են հեղինակության բարձրացում իրենց ոլորտներում: Հաջողության գրավականներից մեկը կլինի նոր օգտակար ծանոթությունները:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Այս առումով աստղերը հուշում են լինել առավել ուշադիր: Եթե պարտքով գումար խնդրեն, ջանացեք հրաժարվել: Իհարկե, բացառություններ կարող են լինել: Կարելի է գումար տրամադրել մարդկանց, ովքեր արդեն պատասխանատվության ու պարտաճանաչության «քննություն են անցել»: Ինքներդ ևս փորձեք ամեն կերպ խուսափել պարտքերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ինքնազգացողության առումով խոշոր ցնցումներ 2013-ը չի կանխատեսում: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ պետք է անտեսել առողջական խնդիրները: Ֆիզիկական առողջությունը պահպանելու առումով բավարար կլինի ծայրահեղություններից խուսափելը: Դիցուք, չգերհագենալ կամ չմատնվել սովի` նիհարելու նկրտումնե րով: Ինչ վերաբերում է հոգեկան առողջությանը` պետք է հավասարակշռություն պահպանել ցանկացած իրավիճակում և ոչինչ սրտին մոտ չընդունել:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Չարժե որևէ մեկից օգնություն ակնկալել: Սակայն եթե ծառացած խնդիրների նկատմամբ առավել ուշադիր լինեք և պատասխանատվությամբ վերաբերվեք դրանց, ձեր դիրքերը չեք զիջի:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Աստղերը խորհուրդ են տալիս ծայրահեղ զգուշավորություն դրսևորել` կապված ծախսերի և ներդրումների հետ: Կասկածելի գործարքներից և առաջարկներից ավելի լավ է հրաժարվել: Մնացած բոլոր դեպքերում հարկավոր է հիմնվել հայտնի ճշմարտության վրա` 7անգամ չափիր, 1 անգամ կտրիր:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Տարին կարելի է բաժանել 3 փուլերի: Հունվարին անհանգստանալու առիթներ գրեթե չեն լինի, իսկ փետրվարից մարտ ամիսներին ուշադրության պակասը կհանգեցնի լուրջ առողջական խնդիրների: Անցյալում ունեցած հիվանդությունները կարող են ակտիվանալ, կամ կդիտվի հիվանդությունների սրացում: Այս ճգնաժամը հաղթահարելով` բավարար ինքնազգացողություն կունենաք: Սակայն պետք է չափազանց ուշադիր լինել, որպեսզի պահպանվի այդ փխրուն հավասարակշռությունը:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Այս ուղղությամբ ևս Խեցգետինները քիչ հոգսեր չեն ունենա: Չծրագրված ստուգումները, գործնական կապերի խզումը բնականաբար ոչ լավագույն ձևով կազդեն վերջնական արդյունքի վրա: Իրավիճակն ավելի կսրվի գարնանը, և միայն աշնանը խնդիրները կսկսեն նահանջել:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Ընդհանուր առմամբ 2013-ի կանխատեսումները հոռետեսական չի կարելի համարել: Տարին կանցնի հարթ` առանց լուրջ խնդիրների և բարդությունների: Բայց միայն այն դեպքում, եթե Խեցգետինները փորձեն վարկեր չվերցնել, կամ չպնդեն, թե կայուն, բայց չբարձրացող աշխատավարձն իրենց հարմար չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Առողջական խնդիրների առումով Առյուծները կարող են իրենց թույլ տալ հանգիստ շունչ քաշել, քանի որ կանխատեսումներն ավելի քան լավատեսական են: Իհարկե սա չի նշանակում, թե պետք է ամեն ինչ ինքնահոսի թողնել: Սակայն մի ավելորդ բաժակ ալկոհոլ օգտագործելը կամ ժամանակին չքնելը լուրջ խնդիրներ չեն առաջացնի:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Առյուծները կարող են իրենց զգալ հաջողության գագաթնակետին: Այս տարին հիանալի հնարավորություն կընձեռի իրականացնել նախապես ծրագրված նպատակները, ինչը չի հաջողվել մինչ հիմա: Իսկ դժվարությունները… Դրանք ցավագին չեն լինի, ավելին` անգամ որոշիչ չեն լինի ընդհանուր հաջողությունների ֆոնին:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Ֆինանսական առումով ևս Առյուծներին բավական դրական տեղաշարժ է սպասվում: Կաճեն եկամուտները, սակայն ծախսերը նույնպես: Կհաջողվի լուծել որոշ կարևոր խնդիրներ, իսկ ծախսերը չեն գերազանցի եկամուտները: Ընդհանուր առմամբ տարին հաջողակ կլինի և բավարարվածության զգացողություն կունենաք:

ԿՈՒՅՍԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Կույսերը պարզապես պարտավոր են պարբերաբար սպորտով զբաղվել, հաճախել մարզասրահ: Սա կլինի լավագույն միջոցը` սթրեսներից խուսափելու և «աշխատանքային» վիճակը պահպանելու համար: Պետք է հաճախ մենակ մնալ` հեռու բոլորից և ամեն ինչից: Այս կերպ հնարավոր կլինի հաղթահարել հոգնածությունն ու լարվածությունը:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Ընդհանուր առմամբ կանխատեսումները դրական են: Ղեկավար Կույսերին սպասվում է պաշտոնի բարձրացում: Իրենց ներկա աշխատանքից դժգոհ Կույսերը կարող են այլ աշխատանք փնտրել` այլ ոլորտներում: Ընդ որում` բավական հաջող:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Եկամուտները հիասթափեցնող չեն լինի: Ֆինանսական բարելավվածության առումով հաջողակ կլինեն հատկապես աշնանային և ձմեռային շրջանները:

ԿՇԵՌՔՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ցանկալի է, ավելին անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սովորություններից: Շատ վնասակար է հատկապես նստակյանց ապրելակերպը: Եթե Կշեռքները ընդունեն այս խորհուրդը, հատկապես երիտասարդներին ոչինչ չի անհանգստացնի ողջ տարվա ընթացքում: Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է զգուշանան նախկին հիվանդությունների սրացումից:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Այս տարի կարիերան կդառնա Կշեռքների կյանքի ամենանշանակալի ոլրտներից մեկը: Իսկ հաջողության հասնելու համար առաջին հերթին ամբողջ տարվա ընթացքում նրանք պետք է բացառիկ աշխատասիրություն հանդես բերեն: Եթե տարվա առաջին կեսին Կշեռքները փայլեն աշխատասիրությամբ և տոկունությամբ, երկրորդ կեսին կտեսնեն ներդրված ջանքերի արդյունքները:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Կշեռքները գալիք տարվա ծախսերի համար նախապես են գումար կուտակել: Դա նշանակում է, որ անցնող տարվա ձեռքբերումները կդառնան գալիք տարվա հաջողությունների հիմքը: Երբ քարեր ես նետում, գալիս է և դրանք հավաքելու ժամանակը: Գալիք տարում կժողովեք նախապես ցանված սերմերի պտուղները:

ԿԱՐԻՃՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Եթե Կարիճներին հաջողվի խուսափել սթրեսներից և հոգնածությունից, ապա նրանց առողջական վիճակը կարելի է կայուն համարել: Չնայած աստղերը խորհուրդ են տալիս զգուշանալ ապրիլ- հունիս և հոկտեմբեր ամիսներին:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն: Ավելին` երկնային լուսատուները դժվարություններ են կանխատեսում: Բնականաբար, պատճառը կլինի մարդկային գործոնը: Կարիճները չեն կարողանա խուսափել վեճերից` հատկապես գործընկերների կողմից հրահրվող: Եթե կարողանաք պատվով հաղթահարել այս ամենը, կհասնեք հաջողության: Հաջողությունների սպասեք սակայն միայն տարեվերջին:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Չի կարելի չափազանց շռայլ լինել: Անհրաժեշտ է որոշակի միջոցներ տնտեսել: Միայն այս կերպ Կարիճները կկարողանան գալիք տարում ապահովված լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Առողջության հետ կապված խնդիրներում, բարեբախտաբար աստղերն անհանգստացնող ոչինչ չեն հուշում: Ճիշտ հակառակը` Աղեղնավորները կարող են հպարտանալ իրենց իմունիտետով և նյարդային համակարգի կայունությամբ: Այս ամենով պայմանավորված ակտիվ տարի է սպասվում, լավ տրամադրություն, ստեղծագործական եռանդ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Ընդհանուր առմամբ տարին բարենպաստ կլինի: Հատկապես արվեստի մարդիկ կկարողանան իրականություն դարձնել վաղուց փայփայած երազանքը: Իսկ գրասենյակային աշխատողները կարող են սպասել պաշտոնի բարձրացման: Միայն թե ոչ մի դեպքում չի կարելի սեփական անելիքները վստահել այլ մարդկանց: Ձգտեք հենվել միայն ինքներդ ձեզ վրա:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Այս առումով ևս իրադարձություններով և հարուստ զգացողություններով լի տարի է սպասվում: Էյֆորիայի մեջ կհայտնվեք` անսպասելի հաջողություններից, չեք խուսափի նաև սթրեսներից` տհաճ իրավիճակներում հայտնվելով: Ստիպված կլինեք անընդհատ գումար կուտակել, ապա ծախսել: Երբեմն գումարի պակաս կզգաք, սակայն մյուս կողմից կհպարտանաք ձեր առաջընթացով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հանգստանալու ժամանակ գրեթե չի լինի: Հիվանդանալու վտանգը բավական մեծ է: Սակայն չարժե անհանգստանալ, քանի որ աշնանամուտին իրավիճակը կկայունանա: Ողջ տարվա ընթացքում ավելորդ չեն լինի կանխարգելիչ միջոցառումները: Բացի դրանից պետք է հիշել` առողջ ապրելակերպը լավ ինքնազգացողության հիմքն է:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Տարին կնշանավորվի բազմաթիվ հաջողություններով: Թեև դժվար է լինելու գտնել այնպիսի աշխատանք, որը ձեզ դուր կգա: Մասնագիտական ոլորտում հաջողությունների «գլխապտույտը» կշարունակվի գրեթե ողջ տարին: Եվ միայն վերջին երկու ամիսներին դժվարությունների կհանդիպեք, ինչը կստիպի անհանգստանալ գրաված դիրքերի համար:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Տարին եկամուտների բավական լավ մակարդակ է խոստանում: Հազիվ թե դժգոհեք ճակատագրից, հատկապես ձմռանը և ամռանը:

ՋՐՀՈՍՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Աստղերը պարտադրում են` ձեր նկատմամբ եղեք հնարավորինս հոգատար: Հազիվ թե Ջրհոսներին «ներվի» ալկոհոլի` չափից ավելի կիրառումը կամ գերհոգնածությունը: Թուլացած իմունային համակարգն անմիջապես կհիշեցնի իր մասին` հին խնդիրների սրացումով: Հարբուխը, գրիպն ու մրսածությունը հաճախակի կհիշեցնեն իրենց մասին:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Այս ոլորտում դժվարություններից չեք խուսափի: Այդ պատճառով անհրաժեշտ է զինվել համբերությամբ և տոկունությամբ: Եվ եթե նույնիսկ ամբողջ տարին անցնի աշխատանքային օրերի ծանրաբեռնվածությամբ, միևնույն է, Ջրհոսները պատվով կհաղթահարեն բոլոր խնդիրները:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Անհասկանալի է, թե ինչու, բայց աստղերը հուշում են, որ Ջրհոսներին չի հաջողվելու ոչ մի կերպ գումար խնայել: Ձեզ երբեմն նույնիսկ կթվա, որ փողերը հալվելու կարողություն ունեն: Բայց դա իհարկե չի նշանակում, թե Ջրհոսներն անընդհատ գումարի պակաս են զգալու, եկամուտներ անշուշտ կլինեն, սակայն չի հաջողվի դրանք կուտակել:

ՁԿՆԵՐ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Առողջությունը կատարյալ չի լինի, բայց ձեզ կհաջողվի բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Ինքներդ ձեր նկատմամբ պարտադրված հոգատարությունը կստիպի փնտրել և գտնել առողջության պահպանման ու ամրապնդման առավել ադյունավետ մեթոդներ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ. Աստղերը հորհուրդ են տալիս չվատթարացնել հարաբերությունները ղեկավարության հետ: Եթե հաջողվի գրավել ղեկավարության համակրանքը, դա անշուշտ անփոխարինելի աջակցություն կլինի դժվար պահերին, երբ գործընկերներն անազնիվ կվարվեն կամ կչարախոսեն:

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ. Բավարար չափով եկամուտներ կունենաք: Այս առումով ևս կանխատեսումները կարելի է լիովին դրական համարել: Պետք է միայն տրամադրվել, քանի որ ստիպված կլինեք անընդհատ տեղից տեղ գնալ, ճանապարհորդել: