Իսրայե՞լն է հորինել


 

ՌԴ արտգործնախարարության առաջատար դիվանագետներից մեկը, մեղադրելով Իսրայելին, որ նա չարաշահում է իրանական միջուկային սպառնալիքը` նախազգուշացրել է, թե դա կարող է ամենածանր հետևանքներն ունենալ:

- Հերյուրանքները, թե Իրանն իբր ձգտում է միջուկային զենք ունենալ` ուժեղացնում են լարվածությունը և կարող են ռազմական միջամտության հանգեցնել` անցանկալի արդյունքներով,- հայտարարել է դիվանագետը:

Ռուսաստանը գտնում է, որ ատոմային ռումբ ունենալու Իրանի ձգտումն ապացուցելու հիմքեր չկան: Իսկ Իսրայելի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն հռետորական հարց է հնչեցրել` «Ո՞ւմ է դա ձեռնտու»: Մոսկվան համոզված է, որ Նեթանիյահուին ավելի ձեռնտու է, որպեսզի իրեն խնդրեն չռմբակոծել Իրանը, այլ ոչ թե համոզեն զիջումներ անել պաղեստինցիներին: