Օդում` արհավիրքին, ցամաքում` կանանց


 

Մոսկվայի 36-ամյա բնակիչ, ռուսաստանյան ավիաընկերություններից մեկի օդաչու Ռոման Տ.-ն փետրվարի 7-ի վաղ առավոտյան, ժամը 05.40-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցի իր համարը եկած մի աղջիկ`Նարինե անունով, գիշերը իր տաբատի գրպանից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային 3 քարտ, վարորդական իրավունքի վկայական և կանխիկ գումար`դոլար և եվրո:

Հայ ոստիկանների ձեռնարկումները, բարեբախտաբար, արդյունք են տվել. պարզվել է, որ Նարինեն Երևանի Յան-Ռայնիսի փողոցի բնակչուհի, 39-ամյա Նարինե Կ.-ն է, որը նույն օրը բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է: