Նշանաբառս գաղտնի թող մնա...


 

Երևանի բնակիչ Ալբերտ Ս.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտարարություն էր տվել, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի իր հաշվեհամարից`պլաստիկ քարտի և նշանաբառի օգտագործմամբ, գողացել են 188.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է Ալբերտ Ս.-ի տանը ՌԴ-ից ժամանակավորապես հյուրընկալված նրա բարեկամուհին: