«Դոկտորի» ծուղակում


 

31-ամյա Հրանուշ Մ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ 2011 թ. օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Աննայի և Նարինեի հետ, ովքեր հավաստիացրել են, որ Թուրքիայի Հանրապետությունում իրեն կարող են ապահովել դայակի աշխատանքով`ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով:

2011 թ. օգոստոսի 4-ին Նարինեն Հրանուշ Մ.-ին խաբեությամբ տարել է Թուրքիայի Տրապիզոն քաղաք, որտեղ ծանոթացրել է ոմն Սուսաննայի հետ`«Դոկտոր» մականվամբ, որը, օգտվելով իր անօգնական վիճակից, միչև 2011 թ. դեկտեմբերի 1-ը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:

Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Աննայի, Նարինեի և Սուսաննայի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: