ՏՈ ԼԱ´Վ, Է˜


 

Ոմանց երևակայությունը մեր երկրում առավել արագ է գործում, քան ցանկացած գերձայնային ինքնաթիռ: Այսպես, ոմանք արդեն ուրվագծել են ապագա կառավարության կազմը և որոշել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար փոխվարչապետի նոր պաշտոն է ստեղծվելու, Արմեն Երիցյանը նշանակվելու է ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանը դառնալու է պաշտպանության նախարար, իսկ Արման Սահակյանն էլ` մշակույթի նախարար: Եվ այս լուրերը տարածողները վստահեցնում են, որ օգտվում են բացարձակապես ճշտված և իրազեկ աղբյուրներից: «Մենք ենք մեր սարերի» հերոս Ավագի նման` մենք էլ դառնանք այդ լուրերը տարածողներին ու ասենք. «Մի հատ ինձ էլ քննի»: Գուցե պարզվի, որ մեզանից ամեն մեկի համար էլ մի պաշտոն են արդեն որոշել, իսկ մենք մինչև հիմա տեղյակ չենք...