ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ


 

ՀԱԿ-ի` օրերս հրավիրված, բայց այդպես էլ չկայացած ու անորոշ ժամանակով հետաձգված քաղխորհրդի նիստի ձախողման պատճառների շարքում ընդդիմադիր այս միավորին մոտ կանգնած մեր աղբյուրը բավական ուշագրավ մի իրողության մասին է վկայում. Կոնգրեսին չի հաջողվում համաձայնության գալ ոչ միայն առաջիկայում ԿԸՀ-ին ներկայացվելիք համամասնական ցուցակի, այլ նաև մեծամասնական ընտրատարածքների առաջադրումների շուրջ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ բացի մի քանիսից, կուսակցությունների մեծամասնությունը դեմ է այս առաջարկին` պատճառաբանությամբ, որ հայտնի օլիգարխների հետ մրցապայքարին իրենք պատրաստ չեն ու չեն ցանկանում խայտառակ պարտություն կրել: Նրանք նշել են, որ մեկ-երկու բացառությամբ` ընդդիմադիրներն անհատական մրցապայքարում մշտապես պարտվել են, ու ավելորդ լավատեսությամբ համակվելու որևէ հիմք այս անգամ էլ չկա: Հակառակ տեսակետի կողմնակիցներն էլ վկայել են, թե փորձը ցույց է տալիս, որ եթե նման մարդկանց առաջադրումը հաջողություն չի գրանցում, ապա գոնե տվյալ ընտրատարածքում նկատելիորեն մեծանում է համամասնականով իրենց տրվող քվեների չափը...

Ի դեպ, ՀԱԿ քաղխորհրդի նիստի հետաձգումը նախորդող օրերին նույնպես վեճը չի հարթել, ու ենթադրվում է, որ խնդիրը վերջնականապես կհստակեցվի առաջիկայում հրավիրվելիք նիստում, որն անհայտ է, թե երբ տեղի կունենա: