Սպանել ու աղն էր դրել


 

Երուսաղեմում մի տնանկ դաժանաբար սպանել է 80 տարեկան կնոջը և տեղավորվել նրա տանը` դիմակի հետ: Նախապես հնարամիտ մարդասպանը մի քանի տասնյակ կիլոգրամ աղ է գնել և դիակը թաղել դրա մեջ:

Վայրագ տնանկը նաև հյուրընկալ է գտնվել ու ընկերոջը հրավիրել է` ապրել իր հետ` ձեռք գցած բնակարանում: Գաղտնապահ ու հեռատես էլ է եղել և «կենվորին» արգելել է մուտք գործել այն սենյակ, որտեղ զոհի աղապատ մարմինն է պահել:

Թե ինչպես է բացահայտվել սպանությունը` լրատվության աղբյուրը (kyΘcoΘ) չի նշում: Հավանաբար, ինչպես ժողովուրդն է ասում` «արյունը ձայն է տվել»:

Ինչպես նման արտառոց մյուս դեպքերում` այս հրեշին ևս հոգեբուժարան են տեղափոխել, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: