Չմոռանաք ատամները մաքրել


 

Ու ոչ միայն հիգիենիկ և ատամները կարիեսից փրկելու նպատակով: Մարդու բերանի խոռոչում մասնագետների հայտնաբերած մանրէներից մեկը կարող է ծանր հիվանդություններ հարուցել և նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

Ատամները մշտապես մաքրելը նպաստում է ուղեղահատակի բորբոքման (մենինգիտի) կանխմանը` գտնում են շվեյցարացի գիտնականները:

Ցյուրիխի համալսարանի հետազոտողներն այդ նույն մանրէն հայտնաբերել են մենինգիտով հիվանդների արյան մեջ, որն այնտեղ կարող էր թափանցել լնդերի արյունահոսության դեպքում: Ճիշտ է, դեռ վերջնականապես ճշգրտված չէ, թե արդյո՞ք միայն այդ մանրէն է մենինգիտ հարուցում, և բժիշկները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել: Բայց ընդգծում են, որ անհրաժեշտ է խնամքով հետևել բերանի խոռոչի մաքրությանը և ժամանակին բուժել արնահոսող լնդերը (YΖndex):