Վարձու սարդերը


 

Ճապոնացի հետազոտող Շիգեեշի Օսակին սովորական սարդոստայնից ջութակի լարեր է ստեղծել:

Սարդոստայնի հատկությունները գիտնականն ուսումնասիրում է 2007-ից և այդ նյութի մեծ քանակ ստանալու ու դրանով նրբաթելեր հյուսելու հատուկ տեխնոլոգիա է մշակել: Դրա համար նա օգտագործել է 300 սարդ, որոնք ցանցաթել են հյուսել: Այդ թելերը հավաքելով 5 և 3 հազարանոց խրձերով, ստացել է ավելի ամուր մազաթելեր, որոնք մշակվելով` ջութակի լար են դարձել:

Պարզվել է, որ իրենց ամրությամբ այդ լարերը չեն զիջում կենդանիների աղիներից պատրաստվածներին, բայց նաև զիջում են ալյումինապատ նեյլոնե լարերին: Ամրությունից բացի, դրանց ավելի հնչեղ են: Մասնագետները հավաստել են, որ սարդոստայնե լարերից արձակված հնչյուններն առանձնանում են մեղմ տեմբրով և բավական բարձր հնչերանգով (գրել է Ηiqnews.coΗ-ը):