Երբեմն երազներն իրականանում են


 

Բոլոր ժամանակների ամենաանբացատրելի երևույթներից մեկը երազներն են, որոնց մասին բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:

Գիտնականներին, այնուամենայնիվ հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք իրականանում են դրանք: Պարզվում է` որոշ մարդիկ ունակ են մարգարեական երազներ տեսնել: Այլ կերպ ասած` նրանց երազներն իրականանում են: Հետազոտությունները հաստատել են, որ կանխագուշակ երազների հեղինակները կարող են լինել միայն չափազանց զգացմունքային, կյանքի տարբեր իրավիճակների նկատմամբ դյուրընկալ մարդիկ: Որպես կանոն` նրանք հետաքրքվում են թաքնագիտությամբ (Էզոտերիկա): Մարգարեական երազները հիմնականում մռայլ են և սովորաբար մահ ու աղետ են կանխագուշակում: Իսկ բարենպաստ երազները, դժբախտաբար, ավելի հազվադեպ կարող են իրականություն դառնալ: Պատճառները դեռ թաքնված են անհայտության մշուշում, սակայն մի բան հստակ է` մարգարեական երազներ հնարավոր է տեսնել 22000-ից մեկ դեպքում: Այսինքն` 60 տարվա ընթացքում յուրաքանչյուրիս գոնե մեկ երազը կարող է իրականանալ: