ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՐԳԸ ԵՐԳՎԵՑ


 

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանին վաղուց արդեն չէր վստահում կուսակցության առաջնորդը, իսկ խմբակցությունում էլ հաճախ էին դժգոհում, որ տնտեսագիտության դոկտորը հրապարակավ մտքեր է արտահայտում, որոնք դեմ են կուսակցության գծին: Երբեմն նա սեփական դատողությունները մատուցում էր որպես կուսակցության դիրքորոշում: Եվ ահա Ծառուկյանը որոշել է Բոստանջյանին տեղ տալ համամասնական ցուցակի խորշերում` դժվարացնելով նրա մուտքը խորհրդարան: Մեր տեղեկություններով, Բոստանջյանը միակը չի լինելու այս կարգավիճակով: Այսպիսով Գագիկ Ծառուկյանը պատժում է բոլոր նրանց, ովքեր փորձում են սեփական մտքերը վերագրել կուսակցությանը: Ասում են, որ Բոստանջյանի բախտին չարժանանալու համար որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: