ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ


 

Նախընտրական ինտրիգներն ու իրադարձություններն արդեն հաջորդում են իրար: Եվ որքան մոտենում ենք առաջադրումների, ապա նաև գրանցումների ժամկետներին, այնքան շատանում են զարմանալի ու «ինքնատիպ» փաստերը: Այսպես, եթե նայենք արդեն իսկ առաջադրվող ազգանուններին, ապա ստացվում է, որ մեր նոր խորհրդարանում գերակշռող է լինելու Աբրահամյան ազգանունը: Օրեր առաջ վերջապես հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետն ու նրա շքախումբը պաշտպանելու են Ջոնիկ Աբրահամյանի թեկնածությունը, իսկ Ջոնիկի եղբայր Հովիկ Աբրահամյանն էլ տեղ է գրավելու ՀՀԿ համամասնական ցուցակում: Սակայն Աբրահամյանների ներկայությունը նախընտրական գործընթացներում այսքանով չի սահմանափակվում: Ինչպես գործող, այնպես էլ առաջիկա խորհրդարանում ներկայացված կլինեն Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները` Արմեն, Գագիկ և Սերյոժա Աբրահամյանները: Ուրեմն, առայժմ հինգ Աբրահամյան` մեկ խորհրդարանում:

Ուշագրավ է, որ Աբրահամյաններին ի տրիտուր` «արշավանքի» են ելել նաև Սուքիասյանները: Արդեն առաջադրման համար փաստաթղթեր են պատրաստել Սուքիասյանները. Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ: