Ա˜Յ ՔԵԶ ԹԻՎ ՉՈՐՍ


 

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքը, ինչպես պարզվում է, գայթակղել է շատերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ այստեղ մրցակցության մեջ են մտնելու հիմնականում պատգամավորներ, ֆինանսական կապիտալի խոշոր և մամուլի ներկայացուցիչներ: Արդեն հիշատակված ընտրատարածքում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: ԲՀԿ-ն այստեղ կունենա իր թեկնածուին` հանձին ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի, ով նաև տեղ կգրավի ԲՀԿ համամասնական ցուցակում: ՀԱԿ-ի թեկնածուն ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն է` Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը: Այս նույն ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու են նաև «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը (ում աջակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը) ու նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Այժմ էլ նրանց է միանում Լարիսա Ալավերդյանը` պահպանելով իր անցողիկ տեղը «Ժառանգության» համամասնական ցուցակում: