«Պրեստիժի՞» հարց է


 

Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե որոշ օլիգարխների ինչին է պետք պատգամավորի մանդատը: Իրենց վիթխարի հարստության համեմատ պատգամավորական աշխատավարձը գրոշի արժեք էլ չունի: Անձեռնմխելիության համա՞ր, բայց քրեական հանցագործություն կատարելու դեպքում գլխավոր դատախազն իրավասու է ԱԺ-ի միջոցով զրկել անձեռնմխելիությունից: Մնում է «պրեստիժի՞» հարցը: Այդ պարագայում խորհուրդ կտայինք մանդատը փակցնել իրենց շքեղ ավտոմեքենայի դիմապակուն` ԱՊՊԱ-ի կտրոնի կողքին: