«ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է»


 

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է իր շարքերը համալրել քաղաքական գործիչներով` այժմ էլ առաջարկելով անդամակցել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին: Քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը միակը չէ, ով տեղ կգրավի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:

Պարզվում է, որ «բհկանում» է նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թե քանի անդամ ունի այդ կուսակցությունը և ինչ քաղաքական գործունեություն է ծավալում` ոչ ոք չգիտի, սակայն կարևորն այն է, որ այդ մարդը մի անգամ առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու:

«Բարգավաճի» անդամ է դառնում նաև ախալքալաքցիների կուսակցություն համարվող «Հզոր Հայրենիքի» նախագահ Վարդան Վարդապետյանը: Շատ երկար ժամանակ հանրությունը մոռացել էր այս կուսակցության մասին, որովհետև դե ֆակտո այն գոյություն չունի, սակայն պարզվում է, որ կուսակցության առաջնորդը կա ու ցանկանում է դառնալ ԱԺ պատգամավոր: