ՀԱԿ-Ի ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ


 

Հայ ազգային կոնգրեսում այդպես էլ չեն կարողանում ավարտին հասցնել համամասնական ցուցակի կազմումը: Իհարկե, արդեն հայտնի է, որ ցուցակի առաջին ութ տեղերը զբաղեցնելու են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կամենում էր 9-րդ և 10-րդ տեղերը «նվիրաբերել» իր խնամի Դավիթ Շահնազարյանին և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Բայց հենց այս անունների պատճառով էլ աղմուկ է բարձրացել, որովհետև նախատեսված էր, որ առաջին տասնյակում տեղ կգտնեն Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները: Մինչդեռ խախտելով պայմանավորվածությունները` ՀԱԿ առաջնորդը ցանկացել է ամեն ինչ անել իր նախասիրություններով` միաժամանակ հայտածելով, որ ՀԱԿ-ի ցուցակն այդպես էլ չի ենթարկվում որևէ սկզբունքի: