Պուտինով ներշնչված


Ներշնչանքն էլ տարբեր է լինում. նայած` ով ում ինչով է խանդավառում: Ռուսաստանի նախագահն, օրինակ, իտալացի դիզայներին ոգեշնչել է քաղաքական սեքս-խաղալիք ստեղծել:

Նրան համեմատել են Հիտլերի հետ և վախեցրել են «Ֆեմենի» մերկ կրծքերով: Նրա լուսանկարները ներկել են շրթներկով ու փակցրել «ոչ գեյերի համար» գարեջրի շշերին…

Եվ ինչեր միայն չեն մոգոնել ՌԴ նախագահ Պուտինի վարած քաղաքականության դեմ ըմբոստացողները: Իսկ ահա գրաֆիկական դիզայներ և, ինչպես ինքն է իրեն անվանում` քաղաքական քանդակագործ Ֆերնանդո Սոսան իր ձևով է որոշել ընդգծել Պուտինի կերպարը` որպես ալֆա-արու (գրել է բրիտանական The indeΘendent-ը):

Ռուս առաջնորդի` հակամիասեռականության քաղաքականության դեմ բողոքի շրջանակներում Սոսան Պուտինի դեմքով սեքս-խաղալիք է ստեղծել: Իր մտահղացումը կյանքի կոչելու համար արձանագործն օգտագործել է իր իսկ փորձը, որը ձեռք էր բերել Նյու-Ջերսի նահանգապետ Քրիս Քրիստիի պատկերը կերտելու ընթացքում:

- Սա արդեն իմ երկրորդ արձանիկն է` քաղաքական ենթատեքստով: Ինչպես ձեզանից շատերը գիտեն, Ռուսաստանը պատերազմ է մղում գեյերի քաղաքացիական իրավունքների դեմ: Դա գլխավորում է պարոն Պուտինը և նրա հոմոֆոբ ղեկավարությունը: Ես ցանկացել եմ ծաղրել Պուտինին` ստեղծելով վուդու տիկնիկի նմանությամբ ինչ-որ բան, որի հետ մարդիկ կկարողանան անել ինչ ցանկանան: Իսկ ո՞րն է Պուտինի ազգային վարկանիշի դեմ գրոհելու լավագույն միջոցը: Նրան հետանցքի խցանի կերպարանքով պատրաստելը, -iΗgur-ի իր էջում գրել է Սոսան:

Քանդակագործն իր աշխատանքները վաճառում է համացանցով: 1 տիկնիկի արժեքը 14 ֆունտ ստեռլինգ է:

Դժբախտաբար` գռեհիկ, դաժան «ստեղծագործությունները» ևս գնորդներ ունենում են: