Ջուրը գինի են դարձնում


Ա´յ հիմա արդեն դժվար է ասել` գինուն ջուր խառնե՞լն է ավելի մեծ աճպարարություն, թե՞ ինչ-որ սարքով ջուրը գինի դարձնելը:

Եթե առաջին դեպքում հասկանալի է արհեստականորեն քանակ ավելացնելու խարդախությունը, ապա երկրորդ դեպքում ուղղակի անհասկանալի է, թե ո՞վ կգնի ինչ-որ խտանյութի ջրախառնուրդը: Այսուհանդերձ, ամերիկյան սկսնակ մի ընկերություն` CustoΗ-vine-ը, նոր սարքավորում է ստեղծել (որը նրանք անվանում են «Հրաշք-մեքենա»` MirΖcle ΗΖchine), որը կարողանում է սովորական ջուրը գինի դարձնել: The New York Post-ն էլ հավելել է, թե դրա համար «Հիսուս Քրիստոսի օգնությունը հարկավոր չէ»:

Սարքը գործում է «պարզապես ջուր ավելացրու» սկզբունքով: Տեխնոլոգիան խիստ գաղտնի է պահվում, թեև մի քանի մանրամասներ հայտնի են: Ծորակի ջրին ավելացվում են հատուկ փոշիներ, և դրանց տեսակներով ու քանակով պայմանավորված` ստացվում են տարատեսակ գինիներ (տեղեկացրել է Utro.ru-ն): Գինեստեղծման գործընթացը տևում է 3 օր: Ներկայումս այդ սարքը կարողանում է ստեղծել 6 տեսակի գինի, այդ թվում` «Շարդոնե», «Պինո-նուար» և «Սովինյոն»:

Շուտով վաճառքի կհանվի ոչ միայն ջրագինիների տեսականին, այլ նաև հենց «գինեգործը»` «հրաշք-մեքենան», որ կարժենա մոտ 500 դոլար, իսկ դրա արտադրանք փոշեջրի մեկը շիշը կվաճառվի 2 դոլարով:

Տարիներ առաջ Իտալիայում ջրի ծորակներից իսկապես գինի հոսել է: Բայց ոչ թե «խելոք սարքերի» գործադրմամբ, այլ ինժեներական սխալի հետևանքով: Խաղողաքաղաքի տոնի կապակցությամբ գինին պետք է ցայտեր շատրվանիկներից, բայց սխալմամբ այն հոսել է հարևան բնակելի շենքի ջրագծերով: