Ինչով է սպառնում Ուկրաինան Թուրքիային


Ուկրաինական իրադարձությունները խթան հանդիսացան Թուրքիայի ակտիվացման համար: Թուրքիան հիշել է Ղրիմի հանդեպ իր հավակնությունների մասին, և արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն հայտարարում է Ղրիմում բնակվող թաթարների հետ եղբայրական, էթնիկ կապերի մասին:

Կարծիք կա, որ Թուրքիայի ակտիվացումը կարող է Հայաստանի համար անբարենպաստ հետևանքներ ունենալ: Սակայն հարկ է նկատել, որ Թուրքիան առավելութ յուններ կարող է ստանալ միայն կարճաժամկետ կտրվածքում: Քաղաքագետ Սարո Սարոյանը համարում է, որ երկարաժամկետ կտրվածքում արդեն Թուրքիան ինքը կարող է այս ամբողջ գործընթացի թիրախ դառնալ:

Անկարան Ղրիմում փորձում է ընդամենը իր համար անվտանգության գոտի ձևավորելու խնդիր լուծել, ինչը կարող է կարճաժամկետի համար լուծելի լինել: Ըստ Ս. Սարոյանի` երկարաժամկետ կտրվածքում առկա գործընթացները` տարածքային ամբողջականության խաթարման սպառնալիքները, վնասում են ցանկացած կայսրության կամ մշակութային, էթնիկ և այլ խնդիրներ ունեցող նման մեծ պետությանը:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ