Ալիմենտ` մահամերձից


Լոս Անջելեսի դատարանի վճռով 73-ամյա արտիստ Դենիս Հոպպերն իր 42¬ամյա կնոջը` Վիկտորիա Դաֆֆիին և 7-նամյա դստերն ամեն ամիս 12 հազար դոլար ալիմենտ է վճարելու£ Վերջիններս նաև կարող են ապրել Հոպպերի տներից մեկում£ Վիկտորիային, սակայն, արգելվել է 3 մետրից ավելի մոտենալ ամուսնուն, ինչպես և այցելել այն տունը, ուր Հոպպերն է ապրում£ Այդ վճիռը կայացրած դատավոր Էմի Պելմանը 14 տարի համատեղ ապրած ամուսիններին հորդորել է հաշտվել£ Բայց Դենիսը պնդել է, որ կինն (թվով 5¬րդը` նրա ամուսնական կյանքում) իր կյանքն անտանելի է դարձրել£ Դեռևս հունվարին դերասանը դատարան էր դիմել` ամուսնալուծվելու, սակայն կինը հրաժարվում է ապահարզանից, որովհետև ամուսնության պայմանագրով` ամուսնու ունեցվածքի քառորդ մասը նրան կպատկանի, եթե ինքը հաշտ ու համերաշխ ապրի նրա հետ` մինչև վերջինիս մահը£ Մինչդեռ Դենիսը ասել է, որ Վիկտորիան ամեն կերպ թունավորում է իր կյանքը£ Ավելին, ընտանեկան վեճերը վտանգում են ամուսնու առողջությունը. նա տառապում է շագանակագեղձի քաղցկեղով, նիհարել է 54 կիլոգրամ ու նույնիսկ դեղերը մեծ դժվարությամբ է ընդունում£ Բժիշկների ախտորոշմամբ` Հոպպերը մահվան շեմին է և առողջանալու շանսեր չունի£ Այսուհանդերձ, տվյալներ կան, որ ամուսնալուծության իրական նպատակն այն է, որ արտիստը ցանկանում է կնոջը փրկել` իր մահից հետո դատական քաշքշուկներից` կապված ֆինանսների հետ£