Ֆիլիպը հրաժարվում է


Արդյո՞ք ծուխ` առանց կրակ Դեղին մամուլն «աչքաչափով» էլ մոգոնելու «իրավունք» վերապահում է իրեն£ Բայց ընթերցողը բոլոր հորինվածքներն ընդունում է «գոնե կիսով չափ ճիշտ»£ Ֆիլիպ Կիրկորովի մասին, օրինակ, վերջերս 2 ցնցող լուր է տպագրվել£ Նախ` որ Ֆիլիպը շուտով երկվորյակների հայր է դառնալու£ Ապա` առանց երգչի գիտության, անհայտ անձանց վարձով է տրվում Բուլղարիայի նրա առանձնատունը£ Գրվածի իսկությունը ճշտել փորձող լրագրողներին Կիրկորովն ասել է, թե ինքն առաջին անգամ է լսում առանձնատան մասին ասքուխոսքը. - Բոլորովին սանձարձակվել են. ես ձեզանից եմ լսում, որ նման խառնաշփոթ կա իմ տան հետ կապված£ Ինչ վերաբերում է երկվորյակներին, ապա ես պարզապես ցնցված եմ£ Զարմանքը` զարմանք, բայց կարծես` Կիրկորովը գիտե կամ ենթադրում է, թե ով է նման լուրեր տարածողը. նրա խոսքից երևում է, որ իրեն անվանարկողը կին է£ 50 տարի` ճաղերի ետևում Ամերիկյան Մինեսոտա նահանգից գործարար, Polaroid ընկերության նախկին տեր Թոմ Պետերսն անցյալ շաբաթ դատապարտվել է 50 տարվա ազատազրկման` ֆինանսական բուրգ կազմակերպելու համար (տեղեկացրել է BBC News կայքը)£ 52-ամյա Պետերսը 2009¬ի դեկտեմբերին մեղավոր է ճանաչվել խարդախության ու փողերի լվացման մի քանի դրվագներով£ Ձեռնարկատիրոջ ֆինանսական բուրգում ներդրվել է 3,65 միլիարդ դոլար£ Դատավորը նշել է, որ ինքը վստահ չէ, թե պատժաժամկետից շուտ ազատվելու դեպքում Պետերսը նորից խարդախությամբ չի զբաղվի: Agence France-Presse¬ն էլ պարզաբանել է, որ 1994 թ. նա հիմնել է Petters Company ընկերությունը, որի ակտիվները ծախսվել են` հանցակիցներին պարգևատրելու և ձեռնարկության համբավը մեծացնելու նպատակով£ Հենց դրա համար էլ ձեռք են բերվել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Polaroid¬ը, Fingerhut¬ը և Sun Country Airlines¬ը. 2008¬ին Polaroid¬ն իրեն սնանկ հայտարարեց£ Դրանից 1 ամիս առաջ սնանկացել էր Պետերսի մեկ այլ ընկերությունը, որը 2005¬ից տնօրինում էր Polaroid¬ը£ - Պետերսի ֆինանսական բուրգը խարդախության այդ տեսակի դասական օրինակ է,¬ նշել է ԱՄՆ¬ի Դաշնային հարկային ծառայության քննչական վարչության ներկայացուցիչը£ «Հաշվեհարդար» շիրմաքարերի հետ Անհայտ վայրագները պայթեցրել են գերմանական Դելիչ (Սաքսոնիա) քաղաքի հրեական հին գերեզմանատունը (տեղեկացրել է Bild¬ը)£ Այն էլ` լույս ապրիլի 1¬ի գիշերը, թեև նման սրբապղծությունը չի կարող դասվել ապրիլմեկյան կատակների շարքում£ Չարագործները պոկել և ջարդուփշուր են արել գերեզմանոցի մուտքի հուշատախտակն ու շպրտել ճանապարհին£ Նրանք տեղահանել են նաև ցանկապատն ու ջարդոտել ավելի քան 30 շիրմաքար£ Եվ հայտնի չէ, թե ով կարող էր պատվիրել դեռևս 1861 թ. հիմնադրված շիրմատան վրա նման հարձակումը կամ թերևս ավելի ստույգ` հանգուցյալների հանգիստը խաթարելու անմարդկային արարքը£