Մինչև 25 տարեկան և բարետես


«Պահանջվում է աշխատող» արտահայտությունն անընդհատ տեսնում ենք եթերում, կարդում թերթերում ու պատերին£ Ոմանք կարդում ու անցնում են, ոմանք էլ` աշխատանք փնտրողները, ուշադիր «հրավերքի» շարունակությունն են կարդում£ Իսկ այդ շարունակություն կոչվածը գրեթե նույն պայմաններն է շարադրում. նորամուծություն է, երևի նորից` արևմտյան ոճի£ - Պահանջվում են բարետես, մինչև 25 տարեկան վաճառողուհիներ£ Բարետես, բայց ո՞ւմ չափանիշներով. ապագա շեֆի ճաշակն ու նախասիրությունները չեն նշվում£ Զավեշտալի մի բան էլ կա. «Պահանջվում են բարձրագույն կրթությամբ և օտար լեզուների իմացությամբ, աշխատանքային փորձ ունեցող մինչև 25 (մեկ¬մեկ էլ` մինչև 30) տարեկան բարետես աղջիկներ»... Գոնե հայտարարությունից հետո գրեք` շիկահեր, թե՞ սևահեր, բարձրահասակ, թե՞ կարճահասակ£ Կամ գոնե բարետեսություն որոնողի արտաքինը նկարագրեք, որ գեղեցկուհիներն իրենք որոշեն` աշխատել նրա մո՞տ, թե միայն բարձրաբարձր աշխատավարձ պահանջեն£ Գուցե ձեր ուզած մոդելը նկարեք, և ներքևի մասում գրեք. - Բարետես վաճառողուհի` որ նայեն դեմքին, գնեն անճաշակ հագուստ, վատորակ մթերք£ - Բարետես հեռախոսավարուհի` որ լսեն «բարետես» ձայն ու անընդհատ զանգեն£ - Բարետես գանձապահուհի` որ ընկղմվեն աչքերի մեջ ու մոռանան փողերի հաշիվը£ Էհ, աշխատողներն էլ ուզում են ազնիվ, բարեխիղճ ղեկավարներ, որ աշխատավարձը ժամանակին տան, ոչ թե իրենցից հովանավոր պահանջեն£

Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ