Ուրեմն, փորձեք սիրել ու հարգել դիմացինին£ Երևանից Թբիլիսի ճամփորդող «Փոխըմբռնումը»


«XXI ¬ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 11¬րդ մեկնարկը, նշանավորվելով Պինկաս Ցուկերմանի և Սոֆյա Գուբայդուլինայի երևանյան բացառիկ համերգային ելույթնե րով, օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը շվեյցարական «PRE-ART» և «AEQUATRUOR» համույթների մեկտեղմամբ ներկայացրեց աշխարհի թեժ կետերում խաղաղարար առաքելությամբ շրջող «Convergence» («Փոխըմբռնում») ծրագիրը£ Համահիմնադիր հանրաճանաչ երաժիշտներ Մաթիաս Արթերի (հոբոյ) և Բորիս Պրևիսիչի (ֆլեյտա) նախաձեռնությունը, նախ, գրավեց երիտասարդական ուղղվածությամբ£ Փակ գաղտնի քվեարկությամբ արդեն հինգերորդ անգամ է, ինչ մրցակցում են իրենց ստեղծագործական ունակությունների արգասիքներով տարազգի երիտասարդ երաժիշտները£ Ապաքաղաքականացված ընտրությունը լավագույնների միևնույն ծրագրում` կամա¬ակամա ներառում է մինչևիսկ խճողված դիվանագիտական հարաբերություններ ունեցող կամ ոչ մի կերպ փոխըմբռնման եզրեր չգտնող երկրների շնորհալի ներկայացուցիչներին£ Սակայն միշտ չէ, որ նրանց միջոցով կարելի է լինում հարթել թշնամանքի կարծրախութը ու բարիդրացիական ճանապարհով զուգընթաց քայլել£ Եթե Բալկաններում փոքրիշատե հաջողվել է տարբեր երկրներից հավաքված արվեստագետներով շրջիկ երաժշտական թատրոնի կամարների ներքո հալեցնել խորթության սառույցը, ապա կովկասյան տարածաշրջանում առայժմ ցնորամտություն է համարվում հայկական կողմի միակողմանի պատրաստակամությամբ դույզն¬ինչ տեղաշարժ ապահովել£ Հակահայկական քարոզչության շարունակական բոցավառումներով` հազիվ թե փոխըմբռնում գտնի այս ծրագիրը Ադրբեջանի տարածքում£ Եվ երևանյան համերգի երկացանկը, թոթափված պաթոլոգիկ բարյացակամությունից, հնչեցնում է «Pre-art»¬ի մրցանակակիրներ Արման Ղուշչյանի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Աքշելյանի, Ֆարուխ Աքրամովի (Ուզբեկստան) և Դարիա Անդովսկայի երաժշտահաղթանակները£ Չմասնագիտացված արվեստասերներին այնքան էլ չի հրապուրում ժամանակակից երաժշտության մոդեռն ոճավորումը£ Ցաքուցրիվ ասելիքը երաժշտական կտրտված թեմայի` գերլարում է առաջացնում խաղաղ ու դյուրընկալ դասականությանը նախապատվություն տվողների մոտ£ Այդուհանդերձ իմպրովիզացիոն կատարումներում որևէ մեկի համար կասկածի տակ չի դրվում հարյուրից ավելի միջազգային պրեմիերաների մունետիկ Սիլվիա Նոփերի (սոպրանո), «Convergence»¬ի համահիմնադիր ների, Ռաֆայել Կամենիշի (սաքսոֆոն), Տոբիաս Մոսթերի (թավջութակ) և մյուսների կատարողական բարձր պրոֆեսիոնալիզմը£ Երաժշտախմբում կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակցությունը օրինաչափ է թվում. երիտասարդ երաժիշտը վաղուց է միջազգային ասպարեզում ճանաչում գտել, «XXI¬ի հեռանկարներ»¬ի մշտական մասնակիցն է այլևս£ Երիտասարդ ստեղծագործողներին պատվիրված երաժշտակտավներում Ավանեսովի «Մի բուռ կրակ»¬ն (2005 թ.) է հնչեցվում£ Համերգային երկացանկում ամենաուշագրավը, ընդհանուր տպավորությամբ, փառատոնի նախագահ-կոմպոզիտորին քրիստոնեության ընդունման 1700¬ամյակի կապակցությամբ 2001¬ին պատվիրված և 2004¬ին լազերային սկավառակով արդեն թողարկված ստեղծագործության երևանյան պրեմիերան էր£ «Հրեշտակների տաղը» ամենքին գայթակղեց յուրատիպ պատարագի իմպրովիզացիոն հնարքների բազմազանությամբ, հոգևոր լիցքերի կուտակումներով£ Հաջորդ օրվանից Վրաստանի մայրաքաղաքում հանգրվանեց «Convergence»¬ը` ծրագրում ունենալով հատուկ իրենց համար մի տաղանդավոր հայ երիտասարդի` կոմպոզիտոր-դաշնակահար Ալեքսանդր Իրադյանի հորինած «Միայնության քաղաք» նոր ստեղծագործությունը ևս£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ