Լա¯վ պարեցին


Նիժնի Տագիլի ՆԳ վարչության աշխատակիցները որոշել էին Մարտի 8¬ին ուրախացնել իրենց գործընկերուհիներին£ Ավելի սրամիտ միջոց չգտնելով, նրանք մտածել էին այդ օրը աշխատավայր հրավիրել ստրիպտիզ պարողի£ Սա էլ սկզբում ջահերով շոու է կազմակերպել, հետո սկսել է մոլեգնորեն գալարվել գրասեղանների միջև եղած նեղ տարածքում£ Նիժնետագիլցի պարողն այնպես էր գրգռել համազգեստավոր կանանց, որ նրանք նետվել են` «շոումենի» հետ պարելու£ Ներկաներն, իհարկե, դա տոնական զվարճալիք կհամարեին, սակայն օրենքի գինովցած ծառայուհիների պարը նկարվել է բջջային հեռախոսով ու հենց հաջորդ օրը հայտնվել ինտերնետում£ Ամենաակտիվ 3 ստրիպպարողները պաշտոնանկ են արվել£ Գումարտակի հրամանատարն ու ճանապարհային երթևեկության անվտանգության տեսչության քաղաքային բաժնի պետը հիվանդանոց են ընկել` հետո, իհարկե, նույնպես հրաժեշտ տալով աշխատանքին£