Ամերիկացի «ծնողներին» ռուս որդեգրյալը պետք չէ


Իսկապես` քմահաճ է ճակատագիրը. հատկապես թույլի ու անօգնական մնացածի հանդեպ£ 8-ամյա Արտյոմը, փաստորեն 2¬րդ անգամ է ծնողազրկվում. այս անգամ էլ ամերիկացի որդեգրողների կողմից£ Իսկ ծնող կոչվելու նկրտումներով այդ մարդիկ ռուս մանկանը որդեգրելուց ու Ամերիկա տանելուց հետո շատ չանցած, որոշել են հրաժարվել նրանից£ Եվ ինչպե՞ս . ոչ միայն ծնողին, այլև մարդ արարածին անվայել ձևով£ Մանչուկին միայնակ ինքնաթիռ են նստեցրել, ձեռքը տվել իրենց հրաժարականի գրությունը և Մոսկվա ուղարկել£ Հա°, գրելով, որ ծնողները հրաժարվում են նրանից, նաև խնդրել են` հետ վերցնել նրան (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն)£ Միջադեպն, իհարկե, անտարբեր չի կարող թողնել խիղճ ունեցող որևէ մեկին£ Բայց այն նաև լավագույն առիթ է` մտորելու, թե արդյո՞ք որդեգրման խնդիրներով զբաղվողները միշտ են ճիշտ կողմնորոշվում` բախտի քմահաճույքին մնացած երեխաներին սրան¬նրան հանձնելով£ Փոքրիկ Արտյոմն արդեն Մոսկվայում է «Տվերսկոյե» ՆԳ բաժնում, որտեղ էլ նրան այցելել են ՌԴ նախագահին առընթեր` երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը և բժիշկները£ Մանչուկը ռուսերեն չի խոսում, բայց հասկանում է£