Կաշառակերության աճ` ռուսական բանակում


ՌԴ գլխավոր զինդատախազը զեկուցել է կաշառակերության դեպքերի հաճախակիացման մասին. - Զորքերում և զորամիավորումներում գրանցված հանցագործությունների 16 % նվազման պարագայում, ավելի քան 5 %¬ով ավելացել են կոռուպցիոն ոտնձգությունները£ Առաջին 2 ամիսների արդյունքներում դրանց թիվն աճել է ավելի քան 10 %¬ով. այդ գործողություններով պետությանը հասցված նյութական վնասներն ավելացել են ավելի քան 5 անգամ,¬ անցյալ շաբաթ տեղեկացրել է գլխ. զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին` կոռուպցիային հակազդելու հարցերին նվիրված համակարգիչ խորհրդակցությունում£ Նրա խոսքերով` 2009¬ին 1,5 անգամ ավելի շատ խարդախության ու պաշտոնեական կեղծարարության դեպքեր են արձանագրվել. միաժամանակ աճել է յուրացումների ու վատնումների, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահումների քանակը£ - Նման հանցագործությունների համար ընթացիկ տարում դատապարտվել է 543 սպա, այդ թվում` բարձրաստիճան£ Զինդատախազների կողմից անցյալ տարի այս ոլորտում բացահայտվել են շուրջ 7,5 հազար օրինախախտումներ£ 2 հազարից ավելի պաշտոնատար անձինք ենթարկվել են տարբեր տեսակների պատասխանատվության, 540¬ը` նախազգուշացվել են,¬ հավելել է Ֆրիդինսկին£ Ախր բոլորովին համատեղելի չէ` համասեռամոլ և հայրենիքի պաշտպան Ամերիկյան ծովային հետևակազոր պաշտոնաթող գեներալ Ջոն Շիենը ներողություն է խնդրել` հոլանդացի զինվորների հասցեին թույլ տված վիրավորական արտահայտության համար (հաղորդել է Associated Press¬ը)£ Անցյալ ամիս Սենատում կայացած լսումների ժամանակ նա հայտարարել էր, որ 1995 թ. Սրեբրենիցեում մուսուլմանների զանգվածային սպանությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ այդ քաղաքը պաշտպանող նիդեռլանդացի խաղաղարարների շարքում հոմոսեքսուալիստներ են եղել£ Դրանից օրեր անց ԱՄՆ¬ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային նամակ, որը Շիենը հասցեագրել է հոլանդացի պաշտոնաթող զորապետ Հենկ վան դեն Բրեմենին£ Նամակում ասվում է, որ 1995¬ին բոսնիացի մուսուլմանների ոչնչացումն առանձին զինվորների մեղքը չէ£ Գեներալ վան դեն Բրեմենը կոտորածի պահին Սրեբրենիցեում Նիդեռլանդների զինուժի շտաբի հրամանատարն է եղել, և նամակը պատահաբար չի նրան հասցեագրվել. հենց նրա կարծիքին հիմնվելով է Շեինն օրենսդիրներին պատմել համասեռամոլ զինվորների մեղքի մասին£ Ներկայումս ամերիկյան զինծառայությունն համասեռամոլների առջև փակ է, սակայն 1993¬ից այնտեղ գործում է «մի հարցրու, մի ասա» սկզբունքը, որն հրամանատարներին արգելում է` իրենց ենթականերին հարցնել նրանց սեռական կողմնորոշումների մասին£ Այլ խոսքով` զինծառայության թույլ չեն տալիս բացահայտ համասեռամոլներին£ Սակայն Պենտագոնը փորձում է աստիճանաբար մեղմել գործող այդ սահմանափակումները. օրերս Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է գեյերին ազատելու գործընթացը բարդացնելու մասին£