Երդման խորհուրդը


Հին դարերից սկսած` ասվածի ճշմարտությունը հավաստելու համար մարդիկ վկայակոչել են Աստծուն կամ գերբնականը£ Այդ վկայակոչումը, որն անվանվում է երդում, սեփական անմեղությունն ու իրավացիությունն ապացուցելու արարողություն է£ Երդմանն ավանդաբար վերագրվել է հրամայական ու գերբնական զորություն և մարդիկ, հավատալով նրա իրականացմանը, խուսափել են սուտ երդումից£ Երդման մի տեսակն է զինվորական երդումը£ Այն կիրառվել է հնուց ու գրեթե բոլոր երկրներում£ Զինվորական երդման բովանդակությունը լիովին արտացոլում է պետության ու պատմաքաղաքական տվյալ ժամանակաշրջանի էությունը, ժողովրդի և զինվորական ուժի ավանդույթներն ու սովորույթները, ազգային ու բարոյահոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև կրում հեթանոսական հավատալիքների ու քրիստոնեության յուրահատկությունների կնիքը£ Ռուսական կայսրության բանակում զինվորական երդումը համարվում էր «զինվորի կյանքի էությունը, հոգին£ Երդման սրբությունն ու վսեմությունը չի հասկանում միայն նա, ով մոռացել է Աստծուն, կորցրել է խիղճը£ Եթե երդումը մի ուխտ է, որն ունենում են Աստծո առաջ, ապա դրոշը խաչվառ է, որի ետևից պիտի գնան ամեն տեղ իրենց երդմանը հավատարիմ զինվորներն ու պաշտպանեն մինչև արյան վերջին կաթիլը»£ Խորհրդային բանակի սպաները շարքայիններին ու սերժանտներին զինվորական երդման նշանակությունն ու այն դրժողին դավաճան լինելը բացատրելիս մեջբերում էին ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու հետևյալ խոսքերը. «Դավաճանին հնարավոր չէ համեմատել ոչ ոքի ու ոչնչի հետ£ Ես կարծում եմ, որ դավաճանի հետ համեմատվելը վիրավորական կլիներ նույնիսկ տիֆի ոջիլի համար»£ Քանի որ մարդկության հնագույն կրոնը եղել է երկնային ու երկրային տարրերի պաշտամունքը, ապա այդ պատճառով էլ նրանք երդման հնագույն ու մնայուն վկաներն են մնացել բոլոր ժողովուրդների մոտ£ Օրինակ, պարսիկները երդվում էին Արեգակով, Ջրով ու Կրակով£ Իսկ մեր նախնիները երդվում էին նաև մարմնի մասերով, որոնցից առաջինը Գլուխն էր£ Ե°վ մեր, և° հնդկական օրենսդիր Մանուի օրենքներում զգայարաններով և մարմնի մասերով երդվելը երդմնազանցության դեպքում պատժվելու առումով իր մեջ նաև անեծք էր պարունակում£ Նմանօրինակ երդման «մաս» էր համարվում Աչքը, որը հիշատակվում է նաև հռոմեացիների մոտ£ Սուտ երդման դեպքում կուրանալու պատիժ ենթադրող «Աչքս կուրանա, եթե......» երդմնաձևը պահպանվել է մինչև այսօր£ Հույների մոտ աջ ձեռքով երդումը խաղաղության դաշինքի նշան էր£ Այն հիշատակվում է նաև Ղուրանում` իբրև հավատարմության երդում£ Ի դեպ, ըստ Մ. Գոշի «Դատաստանագրքի»` «Երդվողը պիտի լինի առնվազն քսանհինգ տարեկան` լիովին գիտակցի տված երդման ուժն ու պատասխանատվությունը£ Երդվելու իրավունք չունեն ծերունիները, հիվանդներն ու ծննդաբերության սպասող կանայք£ Չպետք է երդվեն նաև ապաշխարողները, որպեսզի ունեցածին լրացուցիչ մեղք չհավելեն£ Իսկ մաքսավորները, հարբեցողներն ու մեղավորները կարող էին միայն իբրև վկա ընդունվել£ Նրանց փոխարեն երդվելու իրավունք ունեին մերձավոր ազգականներն ու բարեկամները»£ Երդումը պետք է կատարվեր կրոնական կամ քաղաքական մեծ կարևորություն ունեցող վայրերում, որպեսզի պատկառանք ազդեր երդվողի վրա£ Ե°վ գրավոր, և° բանավոր երդումները կնքվում էին£ Ավետարանի վրա երդվելուց հետո դրոշմ, ստորագրություն կամ դրան փոխարինող կնիք էին դնում էջի լուսանցքին£ Իսկ երդմնատեղի հանդիսացող եկեղեցիներում կային բացառապես երդման համար նախատեսված «Երդման ավետարանները»£ Զինվորական երդման մասին խոսելիս պետք է նշել, որ այն ոչ միայն հայրենիքը պաշտպանելու, այլև բանակային գրված ու չգրված օրենքներն ու ավանդույթները սրբությամբ պահպանելու, զարգացնելու, զինվորականի անունն ու պատիվը բարձր պահելու և երբեք չարատավորելու երդում է£ Զինվորական երդման իմաստային բովանդակությունը ուղղակիորեն փոխկապակցվում է դրանով երդվող բանակի դավանած արժեհամակարգին£ Խիստ բովանդակություն ունեին ֆիդայական երդումները£ Երդումը ֆիդայուն ոչ միայն արգելում էր սիրահարվել կամ ամուսնանալ, քանի դեռ հայրենիքն ազատագրված չէր, այլ անգամ անծանոթ կնոջ հետ խոսել£ Համարվում էր, որ ֆիդայու անձնական սերը լավ արգելք էր ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին£ Ֆիդայինը, որքան էլ հոգնած լիներ, պետք է արշալույսից առաջ արթնանար` թշնամու անակնկալ հարձակումից հանկարծակիի չգալու համար, որքան էլ հագուստը թրջված, իսկ եղանակն էլ ցուրտ լիներ, գիշերը կրակ չպետք է վառեր, որպեսզի լույսն, ու ծուխը չմատնեին իր տեղը£ Ֆիդային իրավունք չուներ 7 օրից ավելի նույն տեղում մնալ£ Պետք է ճանապարհ ընկներ գիշերով£ Ոչ ոք չպետք է իմանար ֆիդայու ընտրած ուղղությունը£ Ամեն գիշեր պետք է անցնեին 24-40 կմ, ճանապարհին խոսելը, ծխելն ու հազալը արգելվում էին£ Ծառի ճյուղով իրենց ետևից պետք է մաքրեին հետքերը£ Նույնիսկ գետը լողալով անցնելիս, չպետք է հաներ հագուստը կամ բաժանվեր փամփուշտակալներից£ Գիշերային ամենաերկար տեղաշարժն անգամ պետք է ավարտվեր արշալույսից առաջ£ Ֆիդայինը պայուսակը կամ զենքը մաքրելու միջոցներից բացի, պետք է ունենար շատ փոքրիկ տոպրակի մեջ լցված բոված կորեկի ալյուր, մի քիչ աղ, չորթան, շղթայով ժամացույց, երբեմն էլ ընկերոջ, մոր կամ որդու մազերից մի փունջ` իբրև հիշատակ£ Նաև նշխարի կտոր, որ մահանալիս իբրև հաղորդություն բերանը դնեին£ Այնպես որ, ֆիդայական երդումը միայն արձանագրումն էր այն իրականության, ուր ոտք էր դնելու ապագա ֆիդայինը£ Ինչ վերաբերում է մեր նորանկախ հայրենիքի առաջին պետական բանակային միավորի ՀՀ Հատուկ գնդի մարտիկների զինվորական երդմանը, ապա այն ընդունվեց 1991¬ի աշնանը£ Այն հնչում էր այսպես. «Հանուն Հայաստանի պետականության երդվում եմ անմնացորդ նվիրվել հայրենքիս պաշտպանությանը և ռազմական գործին, դառնալ նվիրյալ զինվորը Հայաստանի վերականգնվող պետականության£ Մինչև վերջ հավատարիմ մնալ իմ հայրենիքին, լինել ազնիվ, կարգապահ, չխախտել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքները, անվայել վարքով և անկարգապահությամբ չարատավորել հայրենիքի զինվորի անունը և ընկերներիս պատիվը£ Չծառայեցնել զենքն անձնական շահադիտական նպատակների համար, հանուն Հայաստանի Հանրապետության չխնայել կյանքս, ու եթե դրժեմ երդումս, թող որ ինձ պատժեն Հայաստանի Հանրապետության օրենքների ամբողջ խստությամբ£ Երդվում եմ իմ զինակից ընկերների առջև»£ Իսկ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորական երդման այժմյան տեքստը ՀՀ Գերագույն խորհուրդը հաստատեց 1992 թ.¬ին£ «Ես —ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը£ Ու եթե դրժեմ երդում, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ£ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ