Ավանդույթներից ո՞րը


Հաղորդելով, որ լեհական բանակի շքերթային գունդն այս տարի մասնակցելու է մոսկովյան շքերթին, Gazeta Wyborcza¬ն հիշեցրել է, որ դա նմանատիպ առաջին նախադեպը չէ£ Լեհ զինվորները քայլերթել են առաջին «հաղթանակի» շքերթում` 1945 թ. հունիսի 24¬ին, Կարմիր հրապարակում£ Դա Լեհաստանի ժողովրդական զորքի ստորաբաժանումն էր, որն առաջնորդում էին խորհրդային գործակալներ Միխայիլ Ռոլյա-Ժիմերսկին և Կարոլ Սվերչևսկին£ Եթե անկախ Լեհաստանի Երրորդ Հանրապետության բանակը ցանկանում է շարունակել այդ ավանդույթը, ապա, հասկանալի է` մեր գունդը պետք է ինքնաթիռ նստի և թռչի Մոսկվա£ Բայց եթե նա այնուամենայնիվ ուզում է շարունակել 1920 թ. պատերազմի զինվորների, 1939 թ. Գրոդնոյի հերոսական պաշտպանների, 1945 թվականից հետո նոր նվաճողների դեմ անհույս պայքար մղած Կրայովոյի Բանակի ավանդույթները կամ, վերջապես ավանդույթները «Կատինի գնդակահարված բանակի», ավելի լավ է` մայիսի 9¬ին նրանք մնան տանը£ Միակ լեհը, ում ներկայությունը մոսկովյան հանդիսություններին լիովին արդարացված կլինի` Կրեմլի հրամանները երկար տարիներ կատարած Վոյցեկ Յարուզելսկին է, ով արդեն հրավերք է ստացել Ռուսաստանի իշխանություններից£ Դա, իսկապես, նրա տոնն է£