Ստալինի դիմանկարի ներքո


Ինչպես եղել է նախորդ տարիներին` «ֆաշիզմի դեմ հաղթանակի» մոսկովյան տոնախմբությունն անկասկած` այս անգամ ևս կդառնա սովետական իմպերիալիզմի փառատոն£ Ռուսաստանցի զինվորները կերթաքայլեն պատմական, այսինքն` Կարմիր բանակի մարտիկների համազգեստով, կփողփողան մուրճ ու մանգաղով դրոշներ, կհնչեն հեղափոխական երգեր ու T-34 տանկերի թնդյունը£ Հռետորները կխոսեն այն մասին, թե ինչպես Խորհրդային Միությունը «ազատություն» բերեց Կենտրոնական¬Արևելյան Եվրոպային£ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են քաղաքը ՆԳ ժողկոմիտեի ղեկավար Լավրենտի Բերիայի և Իոսիֆ Ստալինի դիմանկարներով զարդարելու մտադրության մասին£ Բռնակալի պատկերով ամենամեծ պաստառը պետք է հայտնվի Կարմիր հրապարակում£ Հենց դրա առջև են պատվո պահակ կանգնելու շքերթին մասնակցող զինվորները£ Գաղափարը, որ այդ շքերթին (ինչի մասին վերջերս տեղեկացրել են ԶԼՄ¬ները) մասնակցի նաև լեհական բանակի շքերթային վաշտը` մեղմ ասած` անհասկանալի է£ - Ամեն ինչ վկայում է, որ մոսկովյան հանդիսությունները (որոնց լեհական բանակը ոչ միայն կարող է, այլև պե°տք է մասնակցի) ոչ թե ռուսաստանյան այլ սովետական են լինելու£ Նրանք դառնալու են փառաբանողները «հերոսական Կարմիր բանակի», որը քառորդ դարի ընթացքում երեք անգամ զավթել է Լեհաստանը (1920, 1939, 1944-1945), և ամեն անգամ այդ զավթումը եղել է դաժան, անխնա ու արյունահեղ£ Ես դժվարանում եմ մեր զինվորներին պատկերացնել արծվապատկեր գլխարկներով` սպիտակ¬կարմիր դրոշների ներքո կարմիր աստղերով սովետական համազգեստ հագած մարդկանց հետ կողք¬կողքի քայլելիս£ Ոմանք պնդում են, թե Լեհաստանի կողմից այդ հանդիսությունը բոյկոտելն աշխարհին ցույց կտա, որ մենք «բարդույթավորված ռուսասարսափներ» ենք. չէ՞ որ տոնակատարությանը մասնակցելու են ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինվորական ստորաբաժանումները£ Իսկ այդ երկրների կառավարությունները առարկություն չեն հայտնել£ Սա վատ համեմատություն է£ Ես չեմ հիշում, թե Սովետական Միությունը գրաված լինի Նյու Յորքն ու Չիկագոն, Լիոնն ու Ստրասբուրգը, Բիրմինհեմը կամ Մանչեստրը£ Ես չես հիշում, որ հարյուր հազարավոր ամերիկացի, ֆրանսիացի կամ բրիտանացի քաղաքացիներ տարհանված լինեն Սիբիրի համակենտրոնացման ճամբաներ, ինչպես նաև` ՆԳԺԿ¬ն (ծԽԹԺ) թիկունքից գնդակահարած լինի այդ պետությունների սպայական զորամիավորումը£