Հա՞ որ...


ԱՐԺՈՒՅԹԻ միջազգային հիմնադրամի հայաստանյան կառույցի ներկայացուցիչն անուղղակիորեն հերքել է Ռոբերտ Քոչարյանի` վերջին շրջանի հոխորտալից հայտարարությունները` նշելով, թե համաշխարհային տնտեսության առողջացման հետ մեկտեղ Հայաստանում զարգանալու և նկատելի աճ են արձանագրելու հատկապես այն ոլորտները, որոնք այս կամ այն կերպ կապված են համաշխարհային տնտեսությանը£ Ավելին, նրանք պնդել են ճիշտ հակառակը... որ տնտեսական աճի հայկական «մոդելին»` շինարարությանը, լայն հեռանկարներ չեն սպասվում£ Անշուշտ, իբրև կրկնվող կարծիք, Համաշխարհային բանկի ներկայացուցչի տեսակետի վրա կարելի է նաև չկենտրոնանալ£ Սակայն խնդիրն այն է, որ նշվածը թերևս լրացնում է այն անհաշվելի պնդումների շարքը, որոնք լայնածավալ շինարարության քոչարյանական ժամանակների անհեռանկարային տեմպերի վերականգնումը բացարձակապես անհեռանկարային են համարում£ Եվ զարմանալի չէ, որ ներկա իշխանությունները շինարարության զարգացման ծրագրերի վրա չեն կենտրոնանում` թեև հին ու իբր փորձված պաշտոնյայից արդեն որերորդ անգամ նման խորհուրդներ են ստանում£ Հիրավի, Ռ. Քոչարյանը նաև վատ խորհրդատու է, քանի որ հանուն իր պաշտոնավարման շրջանի տնտեսական նախաձեռնությունների արդարացման` փաստորեն առաջարկներ է անում, որոնք ժամանակին միգուցե ինչ¬ինչ իրավիճակային հարցեր են լուծել, բայց վաղուց այլևս զարգացման անհուսալի ճանապարհների փակուղում են հանգրվանել£ ՀԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է. ոչ դրամի արժեզրկումն է ձեռնտու, ոչ էլ արժևորումը£ Թեև մեր անհանգիստ ազգային արժույթը մշտապես նշված եղանակներից կամ առաջինն է ընտրում, կամ երկրորդը£ Նախորդող շաբաթների արժեզրկմանը հիմա էլ դրամի արժևորումն է հաջորդել, և հերթական վայրիվերումները փաստում են, որ եթե աշխարհի «ամենաանհանգիստ» արժույթի մրցույթ հայտարարվի, ապա մեր պարագայում առաջատար դիրքն ու համապատասխան մրցանակը կանխավ երաշխավորված կարելի է համարել£ Իսկ խնայողությունները դրամո՞վ, թե՞ դոլարով հարցին անգամ ԿԲ պատասխանատուները կոնկրետ պատասխան չեն գտնում, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե մեր ազգային արժույթը տվյալ շաբաթվա ընթացքում վերելքի՞, թե՞ վայրէջքի ուղով է ընթանալու£ Այսուհանդերձ, Արժույթի միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչների կանխատեսումները հօգուտ դրամի են£ Վերջիններս թեև լավ են նկատում, որ փոխարժեքի տատանումներից մարդկանց քսակները զգալի կորուստներ են ունենում, այնուամենայնիվ առավել քիչ վնասներ կրելու նպատակով առաջարկում են նախապատվությունն ավելի շատ դրամին տալ£ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ դիմաց տրամադրվելիք բոնուսները նորից են գլխացավանք դարձել խստապահանջ սպառողների համար£ Հիմա էլ գործընթացը կազմակերպող բանկերից մեկը` Հայբիզնես բանկն է հրաժարվում կտրոնների խմբաքանակներն ընդունել` պատճառաբանելով, թե իրենք ամսվա երկրորդ հատվածում են ընդունումն սկսելու£ Նույն ինքնաթողությամբ բանկերը գուցե կարող են նաև ինչ¬որ պահի դադարեցնել վճարումները, ձգձգել այնքան, որ կամ կտրոնատերերը կձանձրանան, կամ վճարաժամկետը կսպառվի£ Պատճառաբանություն բնականաբար չի ներկայացվում, իսկ ապրիլի 1¬ից բոնուսների ընդունման հայտարարությամբ հանդես եկած Պետեկամուտների կոմիտեն լռում է£