«ԱՆՆԱԽԱԴԵՊԻ» ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ


Հանրահավաքային ինտրիգի անվերջանալի փնտրտուքը սկսել է ստվերում թողնել նույնիսկ դրա իրական բովանդակությունը£ Այն շարունակաբար կրկնվում է` որպես այդպիսին կորցնելով իմաստը£ Բոլոր միտինգներից առաջ և հետո հնարավորն արվում է` «աննախադեպ» ածականը ամեն գնով մատենադարանյան հավաքներին կցմցելու ուղղությամբ... Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ այս անգամ Լևոն Տեր¬Պետրոսյանի և ընտրազանգվածի հանդիպմանը մասնակցող պաղեստինցի, նիգերիացի կամ իրանցի իրավապաշտպանների ներկայությունը «կոտրեց» ավանդական դարձած հանրահավաքային միատոնությունը, ապա տեղի ունեցածն աննախադեպ համարելու համար դարձյալ հատուկ ցանկություն է պետք£ Ավելին, եթե երևանյան հանրահավաքներին երբեևէ նեգրեր չէին մասնակցել, և նրանց ներկայությունն իսկապես աննախադեպ էր, ապա հաջորդ անգամ եթե նախապատվությունը մեկ այլ մայրցամաքի ներկայացուցիչների տրվի, ապա հանրահավաքի աննախադեպությունը դարձյալ չի ապահովվի… Փաստն այն է, որ ըստ առաջին Նախագահի վերջին ելույթի` մեր ու մեր երկրի մոտալուտ կործանման բանդագուշանքի իրականացման նախապայմանները չկան` եթե նույնիսկ դա ընդդիմության առաջնորդն է ասում£ Ավելին, չնայած Հրանտ Բագրատյանի սպառնալիքներին ու ստորագրահավաքին, բնակչությունն ու տնտեսությունը թանկացած գազն է այնուամենայնիվ սպառում, ու թերևս ուրիշ ոչինչ միջանկյալ ժամանակահատվածում այլևս չի փոխվել£ Գուցե թե հենց այս պատճառով էլ արմատականների առաջնորդին ոչինչ չի մնում, քան հերթական միտինգի ամենասկզբից արդեն խոստանալ, թե. «այսօր ես կարճ եմ խոսելու»£ Ինչ որ առումով խոստումն այս հասկանալի ու միաժամանակ ուրախացնող է, քանի որ ընդդիմությունն իսկապես ամեն ինչ և շատ վաղուց արդեն ասել է£ Չկա նաև սրան¬նրան թունդ գույներով զարդարելու հնարավորություն, քանի որ իշխանությանը և բոլոր անցանկալիներին գնահատելիս սկզբից ևեթ բառազարդման ներկապնակի ամենամուգ գույներն էին ընտրվել£ Մինչդեռ կրկնվելուց միշտ է պետք խուսափել, իսկ այլազգի իրավապաշտպանների ներկայությունը տվյալ դեպքում համահունչ է մարտի 1¬ից հետո ձերբակալվածների թեմային£ Բացի այդ, մեծ է նաև հավանականությունը, որ այս խնդիրն առաջիկա հանրահավաքների օրակարգում այլևս հնարավոր չլինի ներառել, քանի որ նույնիսկ ընդդիմության տվյալներով` խոսքն արդեն ընդամենը 14 ձերբակալվածների մասին է£ Ընդ որում, ծանոթ լուսանկարները ցանկացածին հուշում են, որ այդ մարդկանց մի մասն է միայն մարտի 1¬ին առնչվում, ու քիչ չեն նաև նրանք, ովքեր այստեղ պարզապես քանակ ապահովելու նկատառումներով են ընդգրկվել£ Բայցևայնպես, կալանավորվածների թեման ընթացիկ-պահուստայիններից է. ու թեև կարճ, բայց խայտաբղետ դիտարկումներում Լ. Տեր¬Պետրոսյանը թարմացրեց նաև իշխանության ներսում իբր թե թափ հավաքած «ինքնախոշտանգման գործընթացի» թեման£ Այս խնդիրը ժամանակ առ ժամանակ իսկապես հանգիստ չի տալիս Կոնգրեսի առաջնորդին ու նման պնդումներ նա առանց երկար վարանելու արտաբերում է` դեռևս Նախագահի վերջին ընտրություններում առաջադրվելու շրջանից£ Իշխանությունն էլ, բնականաբար, չի «ինքնախոշտանգվում», բայց սա այն դեպքն է, երբ ընտրազանգվածին համոզելու գերխնդիր են փորձում լուծել` թե եթե նույնիսկ մեզ ոչինչ չհաջողվի, ոչինչ չստացվի, ապա իշխանությունն ինքն իրեն «կազմաքանդվում» է, և շատ շուտով ոչինչ չի մնալու, քան առանց որևէ դժվարության այն ուղղակիորեն վերցնել£ Ինչ խոսք, նման պնդումներ «ասում են, թե»¬ի շրջանակներում անելը մի քիչ անլուրջ է, բայց վերջին դեպքում առաջին նախագահի կողմից նման պնդում հնչեցնելու ակամայից հարմար միջոց դարձավ Ռոբերտ Քոչարյանը£ Ու թեև ՀԱԿ ղեկավարը գոնե առաջիկայում բացառում է Ռ. Քոչարյանին ինչ-որ «թեթև» պաշտոն վստահելու հավանականությունը, բայցև «ինքնախոշտանգման գործընթացի» շուրջ ինտրիգը հիմա էլ երկրորդ Նախագահի` առայժմ անհասկանալի, բայց ինքուրույն խաղի շուրջ է հյուսվում£ Անկասկած, երկար ժամանակ չի պահանջվելու, որպեսզի Ռ. Քոչարյանն իր ծրագրերը վերջնականապես բացահայտի£ Սակայն այս պարագայում ու հանրահավաքային ինտրիգ մոգոնելու առումով տեղի ունենալիքից ավելի կարևորվում են երևակայական այն կամուրջները, որոնք տվյալ հանրահավաքի խնդիրն են լուծում` նախորդող շաբաթների իրադարձություններին առանձնակի խորհրդավորություն հաղորդելով… Մի կարևոր հանգամանքի, սակայն, նույնպես արժե անդրադառնալ. նույն խորհրդավորությունն ու անկանխատեսելի զարգացումների շուրջ սպասումները թեժ պահելու նկատառումով, Լ. Տեր¬Պետրոսյանը հաջորդ հերթական հանրահավաքի ժամկետ այս անգամ խուսափեց նշել£ Հարկ է ենթադրել, որ դրա նպատակահարմարությունը որոշելը գոնե ժամկետային մասով բարդ է լինելու£ Թեև մյուս կողմից էլ վերջին հանրահավաքի տպավորություններն այդ պարագայում երկար կպահպանվեն. ի վերջո, այլազգի իրավապաշտպանների, ներկայությունն աննախադեպ էր ոչ միայն վերջիններիս, այլև նախ հենց միջոցառման գլխավոր կազմակերպչի` Լևոն Տեր¬Պետրոսյանի համար£