ՌԻՍԿԸ հաջողության կեսն է


Իսկապես բավական բարդ, բայց հետաքրքիր պատմական ժամանակահատվածում ենք ապրում£ Ասում են` այսպիսի ժամանակներում ապրելը դժվար է, բայց հետագայում այդ տարիները նույնքան արժեքավոր են լինում պատմաբանների համար£ Միջազգային թատերաբեմում սկսել են ավելի հաճախ խոսել հայերի ու Հայաստանի մասին, ինչը փաստում է մեր ինքնուրույն արտաքին ակտիվ քաղաքականության մասին, որը ՀՀ գործող Նախագահի թերևս ամենակարևոր ձեռքբերումն է£ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն թաքցնում, որ այսօր Հայաստանով իրենք ավելի են հետաքրքրված, քան Աֆղանստանով£ Նրանք ջանում են իրենց ներկայությունը Հայաստանում հնարավորինս առարկայական դարձնել£ Եվ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար Կրեմլի ու Սպիտակ տան միջև առկա մրցավազքը գնալով ավելի է սրվում` տիերեզական արագություն հաղորդելով մեր երկրին առնչվող զարգացումներին£ Կարծիք կա, որ նման իրավիճակներում գերադասելի է մի կողմ քաշված մնալ` ոտնատակ չընկնելու համար£ Մի այլ կարծիք էլ ասում է` «ռիսկը հաջողության կեսն է»£ Առաջին կարծիքի ջրաղացին ջուր էին լցնում հատկապես դաշնակցականները` հայ¬թուրքական ողջ գործընթացում£ Վերջերս էլ` Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության համաժողովի նախօրեին Լևոն Տեր¬Պետրոսյանը գուժում էր, թե Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի նախագահին ստիպելու են ստորագրել Ղարաբաղին հարող հինգ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու մասին փաստաթուղթը£ Ըստ նրա, հիշյալ փաստաթուղթը և° ստորագրելու, և° չստորագրելու դեպքերում Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա£ Ինչ վերաբերում է իբր նման բովանդակության փաստաթղթին, հիշյալ համաժողովին նախորդած զարգացումներից արդեն իսկ երևակվում էր, որ նման փաստաթուղթ գոյություն չունի£ Անցած շաբաթավերջին Տավուշի մարզում Նախագահ Ս. Սարգսյանը դարձյալ բարձրաձայնեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման` Հայաստանի դիրքորոշումը. նախ Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը, որից հետո միայն հնարավոր կլինի մնացած հարցերի քննարկումը£ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը համաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել£ Այս հանգամանքը դեռ մինչև համաժողովը վկայում էր այն մասին, որ Միացյալ Նահանգներն այդպիսով միտված է մեկուսացնել Բաքվին` ինչպես Ղարաբաղյան խնդրի քննարկումներից, այնպես էլ հայ¬թուրքական գործընթացից£ Ղարաբաղի մասով կարևոր մի նկատառում ևս. վաշինգտոնյան համաժողովից գրեթե երկու շաբաթ առաջ Երևանում Հայաստանի երկրորդ նախագահին վերջինիս գրասենյակում այցելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բրադկեն£ Այս այցը ոմանք ընկալեցին որպես «մեսիջ»` Կրեմլին (և ոչ միայն նրան) այն մասին, որ Միացյալ Նահանգներն իր ձեռքն է վերցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությունը£ Այս ընթացքում, հիշյալ համաժողովի նախօրեին կարգավորմանն իր միջնորդության մասին առաջարկով հանդես եկավ Իրանը£ Բնականաբար, հարց կարող է առաջանալ` ինչո՞ւ հենց այն պահին, երբ նախաձեռնությունն իրենցով անելու համար վիճում են Մոսկվան ու Վաշինգտոնը£ Թեհրանի առաջարկությունը չմանրամասնվեց£ Պարզապես, Ղարաբաղի հիմնախնդրին Իրանի առնչությանը տեղյակները հիշեցին, որ տարիներ առաջ Թեհրանը դիվանագիտորեն հասկացրել էր բոլորին` ինքը շահագրգիռ է, որպեսզի իր սահմաններին հարող տարածքները մնան հայկական հսկողության տակ, հակառակ դեպքում ինքը կարող է զորք մտցնել այդ շրջանները£ Թերևս, միջուկային անվտանգության համաժողովին անմիջապես նախորդող օրերին հանդես գալով հիշյալ հայտարարություն-առաջարկով, Իրանը գուցե հիշեցնում էր, որ առանց իր շահերը հաշվի առնելու հնարավոր չէ այս տարածաշրջանում որևէ հարց լուծել£ Ի դեպ, Թեհրանը բազմիցս է բարձրաձայնել, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն տեղի երկրները£ Բոլոր դեպքերում` Ղարաբաղի հարցում (համենայն դեպս, այս փուլում) նախաձեռնությունը կարծես Միացյալ Նահանգները շահեց£ Ճիշտ է, ինչպես արդեն նշվել է, որևէ փաստաթուղթ չի ստորագվել, սակայն կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ, տեղաշարժ կա. Ադրբեջանն ընդունում է առկա իրողությունները, ինչն արդեն փոքր ձեռքբերում չէ£ Տեղաշարժ է նկատվում նաև հայ-թուրքական գործընթացում£ Մյունխենում ստորագրելով հայ¬թուրքական արձանագրությունները, Հայաստանը Թուրքիայի հետ վտանգավոր խաղի մեջ ներգրավվեց£ Իհարկե, կարելի էր և հեռու մնալ այդպիսի խաղից ու հանգիստ ապրել` թուրքերի հետ բանավեճը թողնելով հետագա սերունդներին... Սակայն, արդեն անցած շաբաթ էր հստակեցվել, թե Վաշինգտոնն ինչպիսի ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ£ Խի°ստ£ Չհանդուրժո°ղ£ Օբամայի վարչակազմն այլևս չէր ցանկանում հանդուրժել թուրքական ձգձգումները` արձանագրությունները վավերացնելու հարցում£ Դրա մասին էր Թուրքիային հասցեագրված` «մեսիջը»` Օբաման Վաշինգտոնում Էրդողանի հետ նախապես հանդիպում չէր նշանակել£ Վերջինս էլ ստիպված էր իր բանագնացի միջոցով առաջարկել Սերժ Սարգսյանին` հանդիպել Վաշինգտոնում£ Հայաստանը նոր ասելիք չուներ£ Ինչ ուներ ասելու, արդեն ասել էր. արձանագրությունների վավերացման հարցն արդեն Ազգային ժողովի օրակարգում էր. Ամենահավանականն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը երկու հարևան երկրների խորհրդարաններում տեղի կունենա միաժամանակ£ Այս ամենի արդյունքում ստացվում է 1£0` «ռիսկը հաջողության կեսն է» կարծիքի օգտին£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ